Ի՞նչ անեմ, թող դիմում չգրեր, նման արդյունավետ այց չէի ունեցել. Փաշինյանը՝ մաքսատուն այցի մասին

0 Մեկնաբանություններ
Ի՞նչ անեմ, թող դիմում չգրեր, նման արդյունավետ այց չէի ունեցել. Փաշինյանը՝ մաքսատուն այցի մասին
Եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, թե խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։ Նա նշեց, որ չի հականում թե իրեն ինչում են մեղադրում։ «Այ, ասում են, որ Նիկոլը մեծամտացել է, ասում է որ երբ վարչապետը մոտենում է, իրեն էդպես չեն դիմավորում։Եթե վարչապետի մոտենալը նման արձագանք է առաջացնում կամ չի առաջացնում, ապա շարքային քաղաքացու մոտենալը ինչ արձագանք կառաջացնի։ Բա, որ մաքսայինից հարյուրավոր բողոքներ ենք ստանում, ինչի մասին է։ Պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտքը ռեակցիա չի առաջացնում»,-ասաց նա Լրագրողի նկատառմանը, թե արդյունքում տուժեց շարքային աշխատակիցը, Փաշինյանն ասաց. «Գոյություն ունի փաստ և փաստին արձագանք։ Ես հատուկ չէի պլանավորել, որ պետք է մտնեի այդ սենյակ։ ես հետաքրքրվել եմ, որ այդ քաղաքացին ողջ կյանքում աշխատել է մաքսայինում, կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում հետո վերադարձել է ՊԵԿ»։
 
Հարցին թե՝ աշխատակիցը ազատման դիմումը գրել է վարչապետի հորդորից հետո, ոչ թե իր սեփական դիմումի համաձայն, Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ անեի՝ թող չգրեր դիմում։ Ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել պետական համակարգում։ Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը բարձրացող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան այդ օրվա միջադեպը։ Այն տեղեկությունը, որ ես ստանում եմ, ամբողջ օրը պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն։ Ես կարող եմ ասել, որ դա իր նպատակին ծառայել է։ Ինչ վերաբերում է նրա աշխատանքային իրավունքին, կարծում եմ, որ լավ մասնագետը, չի կարող աշխատանքի խնդիր ունենալ։ Իսկ այդ համակարգում պետք է լավ մասնագետ աշխատի»։ Վարչապետը ընդգծեց, որ անընդհատ խոսում են քաղաքացու ու նրա իրավունքների մասին, սակայն քաղաքացի լինելուց առաջ խոսքը ուսադիր կրող, զինվորական կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատողի մասին է։« Եթե ուսադիր կրող մարդը պետական դրոշի նկատմամբ կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին»,–ասաց նա։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները