Ծխախոտի ամենաշատ ցանքատարածությունները Տավուշում են

0 Մեկնաբանություններ
Ծխախոտի ամենաշատ ցանքատարածությունները Տավուշում են

 Հայաստանում աճեցվող ամենատարածված տեխնիկական մշակաբույսը ծխախոտն է։ Armdaily.am-ը տեղեկացնում է, քանի որ մեր երկրում պահանջարկը մեծ է, ՀՀ մարզերում մշակաբույսի աճեցման նպատակով հատկացվել են որոշակի ցանքատարածություններ։ ՀՀ տարածքում ծխախոտի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը 2017 թվականի դրությամբ կազմել է 460 հա։ Առավելագույն մակերեսը պատկանում է սահմանապահ Տավուշին, որտեղ տեղակայված է ծխախոտի ընդհանուր ցանքատարածությունների 65,65 տոկոսը։

Երկրորդ տեղում է Արարատի մարզն է, որին պատկանում է ընդհանուր ցանքատարածությունների 20,65 տոկոսը։ Երրորդում՝ Արմավիրն է՝ 6,74 տոկոս ցուցանիշով։ Նվազագույն ցանքատարածությունների մակերեսը պատկանում է Լոռու մարզին՝ շուրջ 0,22 տոկոս։ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի մասնաբաժինները համապատասխանաբար կազմել են 3,70 և 3,91 տոկոս։ Նախորդ տարի ցանքատարածությունների մեծությամբ առաջին տեղը զբաղեցնող Տավուշում բերքատվությունը կազմել է 21,6 ց/հա, որը նույնիսկ ցածր է Հայաստանի ընդհանուր բերքատվության մակարդակից՝ 23,6 ց/հա։

Նվազագույն բերքատվությունը արձանագրվել է Արագածոտնի մարզում՝ 18,4 ց/հա։ Առավելագույն բերքատվությունը արձանագրվել է Լոռու և Արմավիրի մարզերում համապատասխանաբար՝ 70ց/հա և 54,4ց/հա։ Զարմանալին այն է, որ Լոռու մարզի ցանքատարածությունների մակերեսը կազմում է ընդամենը 1 հա։ 2017-ին հավաքված ծխախոտի ընդհանուր բերքի ծավալները կազմել են 10,867ց։ Ըստ մարզերի՝ Տավուշի մարզում հավաքված բերքի ծավալը կազմել է 6,509ց, Արարատում՝ 2,843 և Արմավիրում՝ 1067ց։ Նվազագույն բերքը արձանագրվել է Լոռու մարզում` 70 ց։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները