Ճապոնիայում գործարկվել են առանց վարորդների մեքենաներով առաջին ուղևորափոխադրումները

0 Մեկնաբանություններ
Ճապոնիայում գործարկվել են առանց վարորդների մեքենաներով առաջին ուղևորափոխադրումները

Ճապոնական  Hinomaru Kotsu և ZMP ընկերությունները համատեղ սկսել են առանց վարորդների մեքենաներով առաջին ուղևորափոխադրումները: Մեքենաներն առայժմ հստակ երթուղով են շարժվում, որի երկարությունը 5,3 կիլոմետր է:  Առանց վարորդների տաքսիներն ուղևորներին հասցնում են Տոկիոյի Օտեմատի շրջանից Ռոպոնգի թաղամաս և հակառակ ուղղությամբ:  Փորձնական ուղևորափոխադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը:

Բոլոր գործողությունները մեքենաներում, այդ թվում՝ շրջադարձերը, երթևեկության շարքեր փոխելը, կանգառները, կատարվում են ավտոմատ համակարգով: Առայժմ, սակայն, ավտոմեքենաներում ապահովության համար վարորդներ են նստում, որոնք ընդամենը հետևում են ավտոմատ գործողություններին և կարող են միջամտել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Այս մեքենաների առաջին ուղևորները դառնալու համար մարդիկ հատուկ մրցույթի են մասնակցել: Ուղևորափոխադրման արժեքը  առանց վարորդի տաքսիներով 1500 ճապոնական իեն է (մոտ 14 դոլար):

Ճապոնիայում վարորդների պակաս կա և սա է հենց նման մեքենաների մշակման և գործարկման հիմնական պատճառը: Անցած տարի առանց վարորդի մեքենաների մշակման համար Ճապոնիայի իշխանությունները հատկացրել էին 25 միլիարդ դոլար: Եթե թեստային փորձարկումները հաջող ավարտվեն, ապա առանց վարորդների տաքսիները Ճապոնիայում գործածության կդրվեն 2020 թվականի Օլիմպիական խաղերի նախօրեին,  իսկ արդեն 2030 թվականին Տոկիոյում ամեն 5-րդ մեքենան կլինի առանց վարորդի, նշել են ճապոնացի ավտոարտադրողները:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները