ՀՀ և ՌԴ Կենտրոնական բանկերը համաձայնագիր են ստորագրել

0 Մեկնաբանություններ
ՀՀ և ՌԴ Կենտրոնական բանկերը համաձայնագիր են ստորագրել

ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը:

Միջոցառման շրջանակում ստորագրվել է ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակման վերաբերյալ համաձայնագիր:

ՀՀ Կենտրոնական բանկը և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր, ինչը կողմերին կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, հանցագործությունների կանխարգելման, տեղեկատվության փոխանակման առավել լայն հնարավորություններ է ընձեռում:

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին հաջորդել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախագահությամբ Միջպետական բանկի խորհրդի նիստին քննարկվել են Միջպետական բանկի գործունեության առնչվող ընթացիկ հարցեր:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները