Ռուբլին արժեզրկվում է

0 Մեկնաբանություններ
Ռուբլին արժեզրկվում է

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի ազգային տարադրամի՝ ռուբլու արժեզրկումը դոլարի և եվրոյի նկատմամբ շարունակվում է:

Մոսկովյան բորսայում այսօր առավոտյան 1 դոլարի գինը կազմել է 68 ռուբլի 48 կոպեկ, իսկ 1 եվրոյի գինը՝ 79 ռուբլի 41 կոպեկ:

Արժեզրկումը բացատրվում է ռիսկային ակտիվների հանդեպ ներդրողների զգուշավորությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական հակամարտության ազդեցությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մշակել Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ ևս 200 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսատուրք սահմանելու ծրագիր: Ենթադրվում է, որ որոշումն արդեն այսօր կընդունվի:

The Wall Street Journal հանդեսը հաղորդել է, որ Պեկինը մերժել է բանակցությունների նոր փուլ անցկացնելու ամերիկացիների առաջարկը և մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել:

Միաժամանակ փորձագետները ենթադրում են, որ ռուսական տարադրամի անկումը հասել է հնարավոր ցածր շեմին և առաջիկայում կանգ կառնի:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները