Ավագանի, ավագանու անդամ

0 Մեկնաբանություններ
Ավագանի, ավագանու անդամ

«Ավագանի»-ն հավաքական գոյական է:

Հայերենի բացատրական բառարաններում այս բառի բացատրության հատվածում նշված է «ավագների դաս» արտահայտությունը։ Այժմ «ավագանի» բառով անվանում են տեղական ինքնակառավարման մարմինը, ուստի դրա մասին խոսելիս պետք է գործածել «ավագանի» բառը, ոչ թե «ավագանիներ»:

Oրինակ՝ պետք է ասել. «Շուտով տեղի է ունենալու Երևան քաղաքի ավագանու ընտրությունը», «Նախկին ավագանին այդպես էլ չլուծեց այդ հարցը»:

Նույն կերպ ավագանու առանձին անդամների մասին խոսելիս պետք է ասել ոչ թե ավագանիներ, այլ ավագանու անդամ կամ անդամներ՝ կախված մե՞կ, թե՞ մեկից ավելի անդամների մասին ենք խոսում։

Այսպես՝ «Նա ավագանու անդամի թեկնածու է», «Ավագանու անդամները հանդիպեցին միմյանց»:

Այն դեպքերում, երբ խոսքը տարբեր համայնքների ավագանիների մասին է, այս բառը պետք է գործածել հոգնակի թվով, օրինակ՝ «Սյունիքի մարզի համայնքների ավագանիների ընտրությունն արդեն տեղի է ունեցել»։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները