Ապահովագրական պայմանագրերի քանակն աճել է

0 Մեկնաբանություններ
Ապահովագրական պայմանագրերի քանակն աճել է

ՀՀ-ում գործող  ապահովագրական ընկերությունները յոթն են։ 2018 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում դրանց թիվը չի փոխվել։

Armdaily.am-ը տեղեկացնում է, որ ընկերությունների շրջանակներում գործող ապահովագրական պայմանագրերի քանակը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 753 հազար 64 միավոր, իսկ երկրորդ եռամսյակում՝ 794 հազար 317: Ակնհայտ է, որ 2018-ի երկրորդ եռամսյակում գործող ապահովագրական պայմանագրերի քանակը աճել է 1.1 անգամ առաջին եռամսյակի նկատմամբ: Ա

յս բոլոր պայմանագրերը չեն վերաբերում կյանքի ապահովագրությանը: Գործող պայմանագրերով ապահովագրական գումարների ծավալը այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 1.06 անգամ դառնալով՝ 33.806.063.10 մլն դրամ:

Գործող պայմանագրերով ապահովագրական գումարների կառուցվածքը 2018 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում՝ պատկանել է ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը` համապատասխանաբար 73.46 տոկոս և 74.65 տոկոս: Երկրորդ տեղում է գույքի ապահովագրությունը, որի մասնաբաժինները այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում եղել են համապատասխանաբար 11.74 տոկոս և 11.68 տոկոս մակարդակներում:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները