Ինչո՞ւ են Արարատ Միրզոյանի երկու օգնականները եւս մեկնել Գերմանիա

0 Մեկնաբանություններ
Ինչո՞ւ են Արարատ Միրզոյանի երկու օգնականները եւս մեկնել Գերմանիա

«Իմ քայլ» խմբակցությունը դեռ տեղը չի բերում, որ Հայաստանում հեղափոխություն է եղել, այլեւս պետական բարիքներից լիուլի օգտվելու, պետության միջոցները անխնա վատնելու ժամանակները անցել են։

ArmDaily.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանում մեծ դժգոհություն է հասունանում, քանի որ վերջերս Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հետ Գերմանիա էին մեկնել նաեւ նրա երկու օգնականները՝ Վահան Կոստանյանը եւ Շուշանիկ Թեւանյանը։ Առանց այդ էլ մեկ շաբաթյա այցով Գերմանիա էին մեկնել վեց պատգամավորներ, փաստորեն մի այդքան էլ ուղեկցող կազմն է եղել։ Մենք հարցում ենք ուղարկել ԱԺ՝ ճշտելու քանի՞ հոգուց էր բաղկացած Գերմանիա մեկնած ԱԺ նախագահի պատվիրակությունը, ո՞վ է հոգացել այցի ծախսերը, ինչքա՞ն են արժեցել ավիատոմսերը, հյուրանոցը եւ ինչքա՞ն օրապահիկ են ստացել պատվիրակության անդամները եւ այլն։

Ի դեպ, այսօր «Հրապարակը» գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե գործուղման պետք է մեկնի իր օգնականը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները