Ռուսաստանն ինքնապաշտպանվում է ԵԱՏՄ երկրներին ներքաշելով խնդրի մեջ․ Տնտեսագետը՝ միասնական արժույթի մասին

0 Մեկնաբանություններ
Ռուսաստանն ինքնապաշտպանվում է ԵԱՏՄ երկրներին ներքաշելով խնդրի մեջ․ Տնտեսագետը՝ միասնական արժույթի մասին

Ռուսաստանի թիրախում նորից հայաստանյան իշխանություններն են։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգրյանը, ում կարծիքը ներկայացվել է որպես առաջարկություն, թե Հայաստանը պետք է հրաժարվի ամերիկյան դոլարից՝ որպես միասնական արժույթ ընդունելով ռուբլին։ Armdaily.am-ն այս թեմայով զրուցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։

-Պարոն Մակարյան, ի՞նչ է նշանակում Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ունենալ։ «Միր 24» հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին վերագրելով, թե նա առաջարկում է ԵԱՏՄ-ում հրաժարվել ամերիկյան դոլարից ու առևտուրը սեփական արժույթով իրականացնել։

-Միասնական արժույթի գաղափարը նորություն չէ։ Մոսկվայում 2013 թվականին, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու մասին, բուռն քննարկվեց փաստաթղթերում նշված այն 11 կետերը, որտեղ գրված էին՝ ինչպիսի քայլերով պետք է ստեղծվի ԵԱՏՄ-ն։ Դա վերաբերում էր՝ կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, մաքսային տարածքին, որտեղ կարող էին լինել ինչպես հարևան երկրներ, այնպես էլ ոչ սահմանակից։ Ինչ վերաբերում է փոխվարչապետի ասածին՝ տարիներ շարունակ մաքսային միության փաստաթղթերում միասնական արժույթի գաղափարը գրած է եղել։

-Հայաստանն այսօր պատրա՞ստ է ԵԱՏՄ երկրների հետ անցում կատարել միասնական արժույթի։ Ո՞ր դեպքում է դա հնարավոր և արդյունավետ։

-Եթե անդրադառնաք արժույթի հետ կապված մաիասնականությանը, պետք է զգուշ լինել։ Մեկ արժույթի անցնում են այն դեպքում, երբ շրջանառության տնտեսական համագործակցության տեսանկյունից, մեկ միասնական փողի անցնելը կկայունացնի տնտեսությունը, կխթանի առևտուրը, ինչպես նաև այդ երկրների տնտեսությունները առանձին-առանձին վերցրած չեն տուժի։ 

-Աշխարհաքաղաքական վիճակը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ ռիսկեր կարող են առաջանալ։

-Հայաստանի դեպքում այսօր իրոք ռիսկային է և ոչ իրատեսական։ Մենք գործ ունենք ԵԱՏՄ կազմում գտնվող թույլ տնտեսություն ունեցող պետությունների հետ։ Հայաստանի հիմնական գործընկերը Ռուսաստանն է, քանի որ մեծ առևտուրը հիմնականում վերջինիս հետ է իրականացվում։ ԵԱՏՄ-ի մեջ առևտուրը դեռ շատ չի զարգացել և այն միայն փողով պայմանավորված չէ՝ կան այլ խոչընդոտներ։ Սա մի պետության վրա աշխատող մեխանիզմ է, ինչը նշանակում է, որ դեռ ժամանակը չէ միասնական արժույթ ունենալու համար։

-Ասացիք՝ ԵԱՏՄ կազմ մտնելու համար միսանական արժույթ ունենալը նորություն չէ, և այսօր դեռ դրա հնարավորությունը չկա։ Ինչպե՞ս է կատարվում այդ անցումը։

-Եվրոպայի փորձը հաշվի առնելով՝ երկրները, որոնք դառնում են Եվրոպական միության անդամ, կախված իրենց զարգացվածության աստիճանից ու հնարավորություններից՝ տարիներ շարունակ պահպանում են իրենց արժույթն ու աստիճանաբար են անցնում Եվրամիության միասնական արժույթին՝ եվրոյին։ Եվրոպայի դեպքում շատ զարգացած երկրներ՝ հատկապես Արևելյան Եվրոպայի շրջանակում, փորձեցին բարձրացնել էկոնոմիկան մի մակարդակի, որ ազգային դրամից անցնելով եվրոյին, իրենց տնտեսությունը չտուժի։ Հայաստանի պարագայում ԵԱՏՄ բոլոր երկրները միջին ու միջինից ցածր էկոնոմիկա ունեցող երկրներ են՝ բացի Ռուսաստանից, չկա ուժեղ տնտեսություն ունեցող պետություն։ Սակայն փաստ է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով ռուսական ռուբլին տատանվում է, և եթե ռուբլին համարվի միասնական արժույթ, պատժամիջոցները կազդեն ԵԱՏՄ բոլոր պետությունների վրա։

-Փոխվարչապետի մասնակցությամբ տեսանյութը շատ արագ տարածվեց ու դարձավ քննարկումների առարկա։ Մհեր Գրիգորյանի հերքումից հետո «Միր 24»-ը հեռացրել է հրապարակումը։ Ո՞րն է Ռուսաստանի նպատակը։

-Պատժամիջոցներն այսօր միայն Ռուսաստանի դեմ են կիրառվում, միացյալ փողի դեպքում՝ ԵԱՏՄ մյուս երկրները նույնպես կընկնեն սանկցիաների տակ։ Հետևաբար Ռուսաստանն իրեն պաշտպանելու համար նման խոսակցությունները թարմացնում է։ Դրանք ունեն տնտեսական, միևնույն ժամանակ քաղաքական նշանակություն։ Ռուսաստանին հնարավոր է ձեռնտու լինի մեկ միասնական արժույթի անցնելը, քանի որ վերջինս դրանով պաշտպանվում է։ Կարելի է ենթադրել՝ եթե Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները շարունակվում են՝ մի քանի պետության մեջ նույն փողը շրջանառելու դեպքում՝ Ամերիկան այլևս կխուսափի կիրառել նման պատժամիջոցներ։ 
Սրա քաղաքական կողմն այն է, որ ՌԴ ինքնապաշտպանության մոդել է գտնում ԵԱՏՄ շրջանակում՝ բոլորին ներքաշելով խնդրի մեջ։

-Ռուսական ռուբլին, որպես միասնական արժույթ, Հայաստանի համար կարո՞ղ է օգուտ լինել։

-Հայաստանը դեռևս բավականին ուժեղ դոլարային ազդեցության զոննայում է։ Հնարավոր չէ դոլարն անտեսել՝ անցնելով ռուսական ռուբլուն կամ այլ միասնական արժույթի։ Այսօր միաջազգային փոխանցումները՝ եվրո կամ դոլար, սանկցավորման պատճառով ուժեղ վերահսկվում են։ Ռուսական ռուբլին ազատ է աշխատում, քանի որ հայկական բանկերը ռուբլին միանգամից փոխառնում են, սակայն սա չի նշանակում՝ ժամանակավոր իրավիճակում գտնվելով, պետք է հրաժարվել ամերիկյան դոլարից ու մեր փրկություն ռուսական ռուբլին է։
Եթե նույնիսկ անցնենք միասնական փողի, ռուբլին չպետք է լինի, քանի որ դա վտանգավոր է։

Մարգարիտա Մխիթարյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները