Փակ սենյակներում կատարված նեղ քննարկումները ներդրումային ծրագրեր չեն համարվում. տնտեսագետ

0 Մեկնաբանություններ
Փակ սենյակներում կատարված նեղ քննարկումները ներդրումային ծրագրեր չեն  համարվում. տնտեսագետ

AD TV -ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխություններին.«Կառավարությունը նշում է, որ այս փոփոխությունները միտված են մրցակցային առավելությունների ավելացմանը: Այսինքն՝ աշխարհի համեմատ բիզնեսներին որոշակի առավելություններ տալու առումով, որպեսզի մրցակցային պայմաններ ստեղծվեն և բիզնեսակտիվությունն ավելանա»: Տնտեսագետի պնդմամբ այս մեթոդը տնտեսագիտության մեջ քիչ նախընտրելի է.«Երբ խոսում ենք մրցակցային պայմաններից, կա Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից թողարկված մի գործակից և այս ինդեքսը հաշվում է, թե 140 երկրներ իրար հանդեպ, որքան են մրցակցային: Եվ այս տվյալներով Հայաստանը 80-րդ-ն է»: Ավետիսյանը խոսեց նաև համահարթ եկամտահարկի մասին.«Երբ ասում են դարձնենք համահարթ եկամտահարկ՝ 23 տոկոս, խնդիրն այն է, որ մեզ մոտ 600 հազար գրանցված աշխատողներից շուրջ 400 հազարը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: Այս մարդկանց կյանքում 23 տոկոս հարկ հիմա էլ է գանձվում ու շարունակվելու է էլի գանձվել, բայց այն ակցիզային հարկերը, որոնք կիրառվելու են, կարծում եմ բերելու է գնաճի և այդպիսով մարդկանց գնողականությունն ընկնում է»:

Տնտեսագետն անդրադարձավ նաև ծխախոտի և գազավորված ըմպելիքների թանկացման, ինչպես նաև գրավատների պետտուրքերի ավելացմանը.«Մանավանդ գրավատների պետտուրքերի բարձրացումը շատ վիճահարույց է: Չի կարելի մարդուց հարկ գանձել, անյուհետև որոշել, որ պետք է տասնապատիկ ավել գանձել: Այսպիսի տեղաշարժերը ճիշտ չեն: Այսպիսի տեղաշարժերով պետությունը մարդկանց կյանքը չի լավացնում»: Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ 2,7 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարվելու Հայաստանում, տնտեսագտն ասաց, որ դրանից տեղյակ չէ.«Եվ վստահ եմ, որ հասարակությունը նույնպես տեղյակ չէ,քանի որ դրանց մասին հրապարակումներ չեն եղել: Եթե դրանք ինչ-որ փակ սենյակներում, նեղ քննարկումներ են,դա հայտարարել, որպես ներդրումային ծրագրեր,ես լուրջ չեմ համարում»:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները