Փաշինյանը զանգահարել է Սամվել Բալասանյանին

0 Մեկնաբանություններ
Փաշինյանը զանգահարել է Սամվել Բալասանյանին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին այսօր՝ մարտի 20–ի առավոտյան, զանգահարել է վարչապետ Նիկոլ  Փաշինյանը։ Նշենք, որ այսօր Սամվել Բալասանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով փողոցաշինության աշխատանքների մեկնարկից։ 

«Զանգեց, առավոտն եմ խոսել, ամեն ինչ ասել եմ, ասել եմ, որ մամուլի ասուլիս կտամ»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի  ժամանակ լրագրողներից մեկի կողմից հարց էր հնչել Գյումրիում փողոցաշինության ու  անօթևանության հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: Վարչապետը խոստացել էր կապվել Գյումրու քաղաքապետի հետ։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները