Մարգարիտա Սիմոնյանի որդին կուրախանա, որ քույրիկի փոխարեն դինոզավր ծնվի

0 Մեկնաբանություններ
Մարգարիտա Սիմոնյանի որդին կուրախանա, որ քույրիկի փոխարեն դինոզավր ծնվի

53-ամյա ռեժիսոր Տիգրան Քեոսայանի և լրագրող Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում։ «Ես ուզում եմ, որ քույրիկ ծնվի, սակայն եթե եղբայր էլ ծնվի, չեմ նեղվի։ Միայն այն դեպքում կնեղվեմ, որ դինոզավր ծնվի»,-այդ մասին ասել է նրանց 5 ամյա դուստրը։ Իսկ 4-ամյա որդին էլ հակառակվել է. «Իսկ ես կուրախանամ, եթե դինոզավր ծնվի»։ Ընտանիքը երեխաների դեմքը չի հանրայնացնում՝ ինստագրամում տեղադրված տեսանյությում փակել են նրանց դեմքը։ Սիմոնյանը գրել է, որ առաջիկա ամիսներին նրան հանգիստ ռեժիմ է նշանակված։ «Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական սոցցանցերում, ավելի քիչ եմ կարդալու, առավել ևս` գրելու։ Երբեմն, ստիպված ես առաջնահերթություններ ընտրել, նախապես ներողություն եմ խնդրում բաժանորդներիցս։ Հույսս դնում եմ լավ մարդկանց ըմբռնման վրա։ Իսկ վատ մարդիկ, ինչպես մենք հասկանում ենք, չի լինում։ Սեր բոլորին ու ավելի շատ սիրո պտուղներ:)», – մեկնաբանել է տեսանյութը Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն։ 2013 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2014 սեպտեմբերին՝ որդին։ Սա կլինի զույգի երրորդ համատեղ երեխան։ Քեոսայանը ևս երկու դուստր ունի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները