Մանե Թանդիլյանի համեստ ունեցվածքը. Հայտարարագիր

0 Մեկնաբանություններ
Մանե Թանդիլյանի համեստ ունեցվածքը. Հայտարարագիր

ArmDaily.am-ը «Հայտարարագիր»շարքում այս անգամ կներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ունեցվածքը։

Ով է Մանե Թանդիլյանը

Մանե Թանդիլյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 3-ին, Ալավերդիում։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։

2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 թվականից մինչ այժմ աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։

2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

2018 թվականի մայիսի 11-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս կշարունակի պաշտոնավարել։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Ամուսինը՝ Արթուր Գևորգյանն է. նրանք ունեն երկու երեխա։

Ունեցվածքը

Թանդիլյանը հաշվառված և բնակվում է Ավան Առինջ 2/13 հասցեում։

2017 թվականին ԱԺ պատգամավոր ընտրվելու ժամանակ ներկայացրել է 56քմ մակերեսով մեկ անշարժ գույք՝ Երևան, Զաքյան 2 հասցեում։ Մեքենա, թանկարժեք զարդեր, արժեթղթեր չի ունեցել Թանդիլյւանը։ Որպես դրամական միջոց ունեցել է 1,199,000.00դրամ և 100 դոլար։ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելը՝ մայիսի 18-ը, ստացել է 7,500,000.00 եկամուտ։ 2018 թվականի մարտի 27-ին ներկայացրած հայտարարագրում նրա եկամուտները բավականին աճել են։

Որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 7,500,000.00 և 5,000,000.00 դրամ, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ 2,240,000.00։ Պատգամավորի ընդհանուր եկամուտը կազմել է 14,740,000.00դրամ։

2018 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում ընդդիմադիր պատգամավորը որպես ԱԺ-ից ստացած աշխատավարձ ներկայացրել է 3.960.000 դրամ, իսկ որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համար ստացած աշխատավարձ՝ 4.758.000 դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 500.000 դրամ և 200 դոլար։ Ըստ երևույթին տարվա վերջում նրա եկամուտները նվազել են։ Պատգամավորը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռևս այս տարվա հայտարարագիրը չի ներկայացրել։ Չկան նաև նրա ամուսնու հայտարարագրերը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները