Վարկային պայմանագրերը շփոթեցնող են. Մովսես Արիստակեսյան

0 Մեկնաբանություններ
Վարկային պայմանագրերը շփոթեցնող են. Մովսես Արիստակեսյան

Հայաստանի բանկային համակարգը անցած տարիներին եղել է ոչ թե տնտեսությունը զարգացնող, այլ վաշխառուական համակարգ, որը ժողովրդին ու հասարակ տնտեսվարողներին գցել է ծանր վիճակի մեջ։ Այդ տեսակետից համաձայն եմ , որ պետք է մտածել, թե ինչպես անբարեխիղճ տոկոսադրուքներից ազատել ժողովրդին, որպեսզի վերջիններս մասնակից լինեն տնտեսական հեղափոխության։ Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկին, ըստ որի Հայաստանում ունենք 650 հազար ընտանիք և 1,5 մլն վարկառու, այսինքն ամեն ընտանիքում 2,5 մարդ վարկառու է: Ծառուկյանն առաջարկել էր վարկառուների նկատմամբ համաներում կիրառել։

Արիստակեսյանը նշեց, որ այդ առաջարկի մեջ ողջամիտ քայլ է տեսնում։ «Սակայն, ես կարծում եմ, որ դրան պետք է շատ զգույշ մոտենալ․ Հասկանալ է պետք, թե որ վարկերին է դա վերաբերվում։ Այնհայտ է, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի համար տրված վարկերը եթե բյուջեի հաշվին մարենք՝ էլի բեռը գցելու ենք խեղճ ժողովրդի վրա։ Այդուհանդերձ, բանկային համակարգը իր տոկոսադրույքներով դարձել է երկրի տնտեսությունը սանաձող մի համակարգ, որը տնտեսվարողներին դնում է մի էնպիսի վիճակի մեջ, որ նրանք գնում են սնանկացման, իսկ բանկերը էժան գույք են ձեռք բերում»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ տոկոսադրույքները խաբուսիկ են։ 
«Վարկային պայմանագրերը շփոթեցնող են։ Շատ անգամ  տնտեսվարողները վարկ վերցնելիս չեն հասկանում, թե ինչի տակ են ստորագում։ Տնտեսվարողներ կան, անգամ որ չեն էլ կարդում պայմանագրերը, դա գալիս է տնտեսվարողների գրագիտության պակասից։ Նրանք շտապում են պայմանագիր կնքել՝ մտածելով, որ առաջին պատահած վարկը վերցնենք՝  գնանք գործ անենք, սակայն ընկնում են խաբեության սարդոստայնը։ Ինչպես կարելի է հավատալ, որ ինչ որ մեկը կարող է անտոկոս վարկ տալ, խաբկանք է չէ՞ դա»,-ասաց Արիստակեսյանը։ Նա նշեց, որ պետք է ստուգել բանկերի վարկային պորտֆելները, դրանց բարեխղճության աոումով, արդյունքում, հնարավոր կլինի բացահայտել, թե հատկապես ում նկատմամբ պետք է հայտարարվի համաներում։ Սա նաև կխթանի ներքին ներդրումներին։ «Կարծում եմ, պետք է պատասխանատվության ենթարկեն անբարեխիղճ բանկերին, քանի որ դրանք դարձել են երկրի տնտեսության զարգացմանը խոչընդոտող մի խարդախ օղակ, որը պատշաճ վերահսկողության չի ենթարկվել ԿԲ-ի կողմից։ Ընդ որում, ԿԲ-ն նույնպես պետք է օպտիմալացնել, քանի որ այնտեղ աշխատում է  850 մարդ՝ ներառյալ տեխնիկական անձնակազմը, որտեղ միջին աշխատավարձը 650 հազար դրամ է»,-ասաց նա ։ 

Արիստակեսյանն ընդգծեց, որ հույս ունի, որ «Բարգավաճ Հայաստանը» Ազգային Ժողովում նախձեռնությամբ հանդես կգա և այս առաջարկը հռչակագրային հայտարարությունից կանցնի գործնական փուլ։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները