Մաստակի թղթի վրա գրել էի, պայուսակի մեջ դրել.ինչպես է դատավորը սեր խոստովանել, բլից հարցազրույց Ստեփան Միքայելյանի հետ

2 Մեկնաբանություններ
Մաստակի թղթի վրա գրել էի, պայուսակի մեջ  դրել.ինչպես է դատավորը սեր խոստովանել, բլից հարցազրույց Ստեփան Միքայելյանի հետ

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին:

Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։

Դո՞ւք էլ եք մանուկ եղել,  ժիր ու սիրունիկ...։
-Ժիր հիմա էլ եմ, սիրունիկ էլ նկարով կորոշես։

Ի՞նչ էիք երազում դառնալ, ի՞նչ դարձաք...։
-Ջութակահար։

Կյանքի դասեր... ։
-Ամեն օր, ամեն վայրկյան։

Դպրոցում դասերից փախչել, կռիվների մեջ ընկնել, ծեծվել, հագուստը պատռել...։
-Եղել են։

Ինչպե՞ս եք սեր խոստովանել...։
-Մաստակի թղթի վրա գրել էի, պայուսակի մեջ  դրել։

Խենթ քայլեր, որ արել եք...։
-Եղել են շատ։

Ի՞նչ մեղքեր եք գործել...։
-Շատ դեպքերում մեծերի հորդորը չեմ լսել։

Ինչքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար...։
-Երջանիկ լինելու համար գումար պետք չէ։

Ձեր կյանքի ամենաուրախ եւ տխուր օրը։
-Առաջնեկիս ծնունդը, ծնողներից բաժանվելը։

Սիրելի ուտեստ, դուք խոհանոցում ի՞նչ կարող եք պատրաստել։ 
-Ռոստբիֆ, մսով համով բաներ եմ սարքում, ինձնից հնարում եմ։

 Լինում է, չի լինում...։ 

Կարմիր գլխարկ է լինում, անունը՝ Ինգա։

Կնոջ ձեր իդեալը։
-Մայրս։

Ինչպե՞ս եք դատում։
-Օրենքով եւ խղճով

Ինչ երբեք չեք արել եւ չեք անի։ 
-Մարդկանց սոցիալական վիճակից ելնելով տարբերություն չեմ դրել։

Ի՞նչն   է   ձեզ   զայրացնում   եւ   ամենազայրացած    ժամանակ    ինչի՞  եք   ընդունակ:

-Միջակության համառությունը, ընդունակ եմ իրենց արհամարհել։

Ի՞նչ   չեք   սիրում:

-Կույր ու գուլ մարդկանց, որոնք միմյանց կոկորդից պատառ են հանում։

 Ո՞ւմ   եք   խղճում:

-Երազել չիմացողներին։ 

Ինչի՞   համար   եք   զղջում:

-Որ շատ երեխա չունեցա։

Ե՞րբ եք լռում։

-Երբ գտնում եմ, որ իմ լռությամբ լսարանի ուշադրությունը կգրավեմ։

 Ո՞վ   է   ձեզ   հիասթափեցրել:

-Մարդը։

Ի՞նչը   կարող   է   ձեզ   հուզել:

-Մարդու անճարակությունը։ 

Աստծուց   բացի   ո՞ւմ   եք   հավատում:

-Իմ ուժերին։ 

Ինչ-որ   բան   կա՞,   որ   ուզում   եք:

-Մարդկանց մեջ բարությունը ավելանա։ 

Կա՞   ինչ-որ   մեկը,   ում   նախանձում  եք։

-Երեխաներին։ 

Ինչի՞ց   եք   հոգնում:

-Նույնությունից։

Վերջին   կարդացած   գիրքը:

-«Կարամազով եղբայրները»։ 

Ձեզ   պատմական   կամ   գեղարվեստական   որեւէ   հերոսի    նմանեցնո՞ւմ   եք:

-Ոչ։

Սիրելի   գույնը,   ծաղիկը,   թռչունը:

-Կանաչ, յասաման, աղավնի։ 

Ինքներդ   ձեզանից    դժգոհ    մնալու   առիթներ    ունեցե՞լ    եք:

-Իհարկե։ 
Իսկական   տղամարդը   չի    ծխում,  չի    խմում,   «լեւի»  չի   գնում,  չի վիճում  եւ  պարզապես    գոյություն   չունի:   Ի՞նչ   կասեք:

-Իսկական տղամարդը պետք է լինի նեղուկ եւ ապահովության երաշխավոր։


Ասում    են,   թե   տղամարդը    երգում   է   3   դեպքում` երբ   ամեն ինչ   վատ  է` տխրությունից,   երբ   ամեն    ինչ    լավ   է` ուրախությունից, երբ   ամեն    ինչ   նորմալ    է`  ուղղակի    ձանձրույթից:  Դուք վերջին    անգամ  ե՞րբ   եք   երգել   եւ  ի՞նչ   առիթով:

-Էսօր լողանալիս։ 

Ձեզ կարելի՞    է   տեսնել   գիշերային    ակումբներում, խաղատներում   կամ    այլ   ժամանցի    կենտրոններում: 

-Խորշում եմ խաղատներից, մնացածը կարելի է։ 

Ամենաշատը ինչքա՞ն եք խմել, ի՞նչ առիթով եւ ի՞նչ։
-Բժիշկ ընկերներիս հետ, շատ խմել չեմ սիրում։

Զանգ ԲԴԽ-ից...։
-Ինչ-որ հարցի քննարկում։

Խորհրդակցական սենյակում։

-Քննարկում վեճի օրինական եւ հիմնավորված լուծումների վերաբերյալ։ 

Կաշառք, որը առաջարկել են գործի բերումով։
-Չեն առաջարկել։

Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։ 
-Բնականաբար ինձ։

 Տանը դուք դատավոր եք, կինը՝ մեղադրող, երեխաները՝ վկա՞, թե ամբաստանյա՞լ...ճի՞շտ բաշխեցինք։
-Բոլորն էլ դատավորներ են։ 

Հարց շարքի հաջորդ մասնակցին։ 
-Ե՞րբ ենք քո հետ կապված լավ առիթով ուրախանալու։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը Ձեզ հարցնում է՝ իրական կյանքում ինչպե՞ս եք պայքարում անարդարության դեմ:
-Արդարությունը բացահայտելով եւ ներկայացնելով։ 

«Խորհրդակցական սենյակում»  շարքին մասնակցել են

Ալեքսանդր Ազարյանը  ,

Գագիկ Հովհաննիսյանը,

Քրիստինե Մկոյանը 

Գեւորգ Նարինյանը ,

Անի Հարությունյանը ,

 Սուրեն Մնոյանը,  

 Ռաֆիկ Խանդանյանը

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Կարդացեք նաԵՎ

2 Մեկնաբանություններ

  1. Լավն էր

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները