Չենք կարող միանգամից եկամտահարկը իջեցնել. անհրաժեշտ է ԿԲ մասին օրենքի և դրամավարկային քաղաքականության փոփոխություն

0 Մեկնաբանություններ
Չենք կարող միանգամից եկամտահարկը իջեցնել. անհրաժեշտ է ԿԲ մասին օրենքի և դրամավարկային քաղաքականության փոփոխություն

Հարկային առաջարկվող փոփոխությունները նաև հակակոռուպցիոն բնույթ ունեն և կարող են խթանել տնտեսությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Նշենք, որ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հնչեցրել էր եկամտահարկի հավաքագրման առումով արմատական առաջարկներ։ Նա, մասնավորապես, երկու առաջարկ էր արել՝ երկաստիճան կամ համահարթ հարկման համակարգ։ «Մի քանի առաջարկ կա։ Առաջարկում ենք հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: Ըստ այդմ՝ սահմանել, որ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի դրույքաչափով»,- ասել էր վարչապետն ու հավելել. «Կամ առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ+դիվիդենդի հարկ։ Այսինքն՝ ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ և՛ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս, և՛ շահութահարկի և դիվիդենդի հարկի հանրագումարը ևս լինի 23 տոկոս։ Այսինքն՝ ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ»։

Աշոտ Թավադյանը նախ նշեց, թե առաջարկը հարկավոր է դիտարկել մի քանի գործոններով, ընդ որում՝ հարկաբյուջետային փոփոխություններից բացի, հարկավոր է նաև դրամավարկային քաղաքականության փոփոխություն։ «Անհրաժեշտ է ԿԲ մասին օրենքի փոփոխություն, որը կբերի նրան, որ ԿԲ-ն ոչ միայն գների կայունության գործառույթը կկատարի, այլև լիարժեք կկատարի երկրորդ կարևոր նպատակը՝ ֆինանսական կայունության ապահովումը։ Եվ երրորդ՝ դե-ֆակտո հնարավորություն չի ունենա գործել որպես շահույթ հետապնդող կազմակերպություն: Այստեղ մենք կարող ենք անել առաջարկություններ»,- ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ նվազագույն հարկային մուտքերը, որը պետք է ապահովել, այն հարկային մուտքերն են, որոնցով պետությունը կկարողանա արդյունավետ իրականացնել իր գործառույթները, իսկ մաքսիմումը չխաթարել տնտեսվարող սուբյեկտների շահագրգռվածությունը իրականացնելու տնտեսական գործունեություն: Այս միջակայքում առկա է հարկերի կարգավորման խնդիր:

Մանրամասները՝ noravank.am

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները