Ծննդատներում դեռ գոյություն ունի գումարով ներս մտնելու պրակտիկան

0 Մեկնաբանություններ
Ծննդատներում դեռ  գոյություն ունի գումարով ներս մտնելու պրակտիկան

Քաղաքացիների պնդմամբ հայաստանյան հիվանդանոցներում դեռ գոյությունի ունի  բուժաշխատողի գրպանը գումար դնելու և սեփական ցանկություններն առաջ տանելու պրակտիկան: Քաղաքացիներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ ծննդատներում 2000 դրամով, մինչև հիմա հարազատները կարողանում են ներս մտնել և մնալ որքան ցանկանում են:

Armdaily.am-ին քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ ինքն օրեր առաջ է դուրս գրվել Շենգավիթ ԲԿ-ից և այդպիսի դեպքի ականատես չի եղել.«Տեսակցության ժամերը 4-ից 7-ն էին: Ընկերներիցս մեկը 7:15 էր եկել և այդպես էլ ներս չթողեցին մտնել»: Մեր զրուցակիցը նշեց, որ երեկոյան ժամերին ամուսնուն էին թողնում գալ  և խնամողին.«Բայց կարող եմ նշել, որ VIP սենյակում պառկածներն ավելի շատ արտոնություններ ունեին: Երբ ասում էիր, որ VIP սենյակ ես բարձրանում, առանց ժամին նայելու թողնում էին»:

Մարգարյան ծննդատանն էլ ժամանակին մայրիկին և երեխային տեսնելու համար յուրաքանչյուր այցելու պետք է վճարեր 2000 դրամ: Եվ, եթե այդ նույն անձy ներս է մտել, այնուհետև կարճ ժամանակահատվածով դուրս է եկել և կրկին վերադարձել, ապա նորից պետք է վճարեր այդ 2000 դրամը: Անահիտը, ում քույրիկը օրեր առաջ է դուրս գրվել Մարգարյան ծննդատնից մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ կարգը փոխվել է.«2 հատ անվճար ելք ու մուտք անելու կտրոն են տալիս: Դա չի վերաբերում խնամողին և երեխայի հայրիկին,նրանց մուտքն անվճար է: Կտրոնի վրա գրված է, որ այն 3 օրվա համար է»: Մեր այն հարցին, եթե 3 օրից ավել է հիվանդը մնում հիվանդանոցում, ապա պետք է վճարի՞, Անահիտը փոխանցեց, որ տեղյակ չէ:

Մարգարյան ծննդատնից Armdaily.am-ին փոխանցեցին, որ չնայած կտրոնի վրա գրված է 3 օր, բայց այն անսահմանափակ է: Մեր հարցին, իսկ առանց կտրոնի մարդկանց մուքտ որքա՞ն է, պատասխանեցին.«Եթե այցելուի մոտ կտրոն չկա, ապա նա վճարելու է 2000 դրամ: Մեզ մոտ այդպես է»:

Իսկ, ահա Էրեբունի ԲԿ-ի այցելուներից մեկն էլ Armdaiy.am-ին պատմեցին, որ այցելուներ թողնում էին միայն առանձին՝ VIP սենյակների հիվանդներին,իսկ ովքեր ընդհանուր սենյակում են պառկած իրենց մոտ այցելուներ չեն թողնում:

Արագածոտն մարզի Թալին քաղաքի ԲԿ-ից էլ մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ գումարով ներս մտնելու կարգ գոյություն չունի.«Այցելության ժամերը 4-ից 6-ն է, բայց, եթե հարազատները գալիս են, իհարկե, մարդկային ենք մոտենում և թողնում ենք գոնե 10 րոպեից ներս մտնեն և մայրիկին ու բալիկին տեսնեն»:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեր այն հարցին, արդյո՞ք Առողջապահության նախարարությունը վերահսկում է ծննդատների գործունեությունը, պատասխանեց.« Առողջապահության նախարարությունն այնքանով է պատասխանատու ծննդատների համար, որ մեր քաղաքականությամբ պետապատվեր է տեղադրում ծննդօգնության համար՝ ինչն անվճար է։ Ինչ վերաբերում է ոչ բժշկական ծառայություններին, այդ թվում մուտքի վճարին, ապա դա հաստատության ներքին կանոնակարգով է սահմանվում։ Երևան քաղաքի բոլոր ծննդատները մասնավոր են, ուստի այդ հարցով պետք է դիմել տվյալ հաստատության ղեկավարությանը»:

Անյուտա Աթանեսյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները