Օրենքը չխախտելու համար այն փոխում են հանուն Վահե Գրիգորյանի

0 Մեկնաբանություններ
Օրենքը չխախտելու համար այն փոխում են հանուն Վահե Գրիգորյանի

Կառավարության մարտի 14-ի նիստում մի ուշագրավ որոշման նախագիծ կար։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներում։

Գործադիրի այս փոփոխությունների պատճառը առաջիկայում խորհրդարանում սպասվող ՍԴ դատավորի ընտրություններն են։ Ինչպես հայտնի է, առաջադրվել է երեք թեկնածու, եւ իշխանությունները կրկին ցանկանում են առաջադրել հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին, որպեսզի նախ դարձնեն ՍԴ դատավոր, իսկ ապագայում՝ ՍԴ նախագահ։ Թեկնածուներից իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ խորհրդարանի կողմից մեկ անգամ մերժված թեկնածուին առաջադրելը հակասահմանադրական է, քանի որ օրենքում նշվում է, որ նոր, այսինքն՝ ոչ հին, նախկինում չառաջադրված թեկնածու պետք է առաջադրել, այլապես այլ ձեւակերպում կլիներ։

Իսկ քանի որ հայրենի գործադիրում շատ ուշադիր են մամուլի հրապարակումներին,քննադատություններին, որոշել են օրենքը չխախտելու համար այն ուղղակի փոփոխել, որոշման նախագծով «նոր թեկնածու» ձևակերպումը վերացնում են ու փոխարեն գրում թեկնածու, արդյունքում ստացվում է, որ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը կրկին առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»: Սա հնարավորություն կտա նախագահ Արմեն Սարգսյանին այս անգամ եւս խորհրդարանին առաջարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Օրենքները հանուն անձանց փոխելը, նրանց հարմարեցնելը, նրանց հագով դարձնելը մեզանում նոր երեւույթ չէ, ՀՀԿ-ն այդպես մի ամբողջ սահմանադրություն եւ կարեւորագույն օրենքները փոխեց, թավշյա իշխանություններն էլ որոշել են ետ չմնալ։ Վահե Գրիգորյանին ՍԴդատավոր դարձնելը դարձել է իշխանությունների իդեա ֆիքսը, անհասկանալի է նման բարձրակարգ իրավաբանին ՍԴ մտցնելու համառ ջանքերը, երբ նա կարող էր ցանկացած այլ վայրում շատ ավելի օգտակար լիներ պետությանը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները