Հրաժարվել եմ բացատրություն տալ. Օպերայից բերման ենթարկված Նարեկ Մանթաշյան

2 Մեկնաբանություններ
Հրաժարվել եմ բացատրություն տալ. Օպերայից բերման ենթարկված Նարեկ Մանթաշյան

 Գյուղատնտեսության նախկին նախարարի օգնական Նարեկ Մանթաշյանը, ով աջակցում էր Օպերայի հարակից տարածքներում գտնվող սրճարանատերերին, այսօր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։

Armdaily.am-ի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը նշեց, որ այդ տարածքով պատահաբար անցնելիս է եղել, երբ տեսել է, որ ոստիկանները 60 անց կնոջ են քաշքշում։

«Այն, ինչ-որ միշտ տեսել ենք ոստիկաններից, նորից կրկնվում էր։ Մոտեցա ոստիկաններին,  խնդրեցի, որ ուժ չգործադրեն և կենդանի պատնեշ դառնամ ոստիկանների ու ժողովրդի միջև։ Երկու անգամ զգուշացրին, որ խանգարում եմ իրենց ծառայությանը։ Բայց ես ոչ մի կերպ չէի խանգարում։  Ոստիկանները որոշեցին ինձ բերման ենթարկել։ Երեք ժամ մնալուց հետո մեզ ազատ արձակեցին», -ասաց Նարեկ Մանթաշյանը։ 
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածների ոչ մեկի չեն բացատրել, թե ինչ հիմքերով են ձերբակալել ցուցարարներին.
«Սպասում էին, որ բերման ենթարկած ոստիկաները զեկուցագիր գրեին։ Բայց մեզ այդ զեկուցագրերը ցույց չեն տվել՝ ծանոթանալու համար։ Բացատրություն էին ուզում, հրաժարվել եմ բացատրություն տալուց»,- ասաց Նարեկ Մանթաշյանը։

Վերջինս նշեց նաև, որ ոստիկանությունում ասել են, թե 50 հազար դրամ վարչական տուգանք է հասնում փողոց փակելու համար։ Բայց նա չի  ընդունում, որ ինքը փողոց է փակել։ 

Նարեկ Մանթաշյանի հետ միասին ոստիկանությունը ձերբակալել է նաև 16 այլ ցուցարարների, որոնց Օպերաների սրճարաների ապամոնտաժումը սոցիալական վնաս է հասցնում։

«Այդ 3 ժամը, որ անցկացրեցի ոստիկանությունում, որոշեցի խորությամբ ծանոթանալ խնդրին։ Արդեն դուրս գալուց հետո միացա Ազատության հրապարակում հավաքված մարդկանց, որպեսզի թույլ չտայի ոստիկանությանը ուժ գործադրել»,- ասաց Նարեկ Մանթաշյանը։

Կարդացեք նաԵՎ

2 Մեկնաբանություններ

  1. Նառա

    Բացարձակ սուտ է Նարեկ Մանթաշյանի ասածը։ Ոստիկանները ոչ մեկի մատով չեն կպել անգամ տղաների ու աղջիկների մի մեծ խումբ կար փնթի ովքեր կապ չունեին սրճարանների հետ և եկել էին սադրելու ես անձամբ ոստիկանին ասեցի , որ հեռացնեն տարածքից ասեց իրավունք չունենք, բայց կկանգնեմ կհսկեմ իրենց։ Ետ ժողովուրդն էր ավելի շուտ հհկի ստրուկներն էին սադրում ու վիրավորում ոստիկաններին։

  2. Նառա

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները