Օպերայի սրճարանների սեփականատերերը մեզ հետ կապի դուրս չեն գալիս․ մանրամասնում է Երևանի քաղաքապետը

0 Մեկնաբանություններ
Օպերայի սրճարանների սեփականատերերը մեզ հետ կապի դուրս չեն գալիս․ մանրամասնում է Երևանի քաղաքապետը

Երևանի քաղաքապետարանը Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացն իրականացնում օրենքի շրջանակներում։  Այս մասին Հանրային Հեռուտաընկեության «60 րոպե» հաղորդման շրջանակներում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա տեղեկացրեց, որ սրճարանների տերերի հետ կնքված պայմանագրերով նախատեսվում է, որ վարձատուն, այսինքն համայնքը իրավունք ունի խզել պայմանագիրը վարձակալի հետ՝ մեկ ամիս առաջ դրա մասին տեղեկացնելով։ «Այսինքն պայմանագիրը կնքելուց թե քաղաքապետարանը, թե այն սուբյեկտը, որ կնքում է այդ պայմանագիրը պարզ գիտակցում է, որ պայմանագրում գոյություն ունի այսպիսի կետ, և իր հետագա գործողությունները պետք է պլանավորի ելնելով այդ կետեից»,-ասաց քաղաքապետը։ 
Նա տեղեկացրեց, որ գործնթացը շարունակական է լինելու,  բայց փուլային։ Սկզբում ազատագրվելու ու կանաճապատվելու է Օպերայի շենքին հարակից, ամենամոտ գտնվող տարածքը։ «Խոսքը այս տարածքի բոլոր սրճարանների մասին է; Այս պահին 2 սրճարանի հետ մենք դատական պրոցեսի մեջ ենք։ Դրանք ծայրերի սրճրաններն են, իսկ կենտրոնում գտնվողների տարածքները արդեն համարվում են համայնքի սեփականությունը և այդտեղի սրճարանները ապամոնտաժվում են»,-նշեց Մարությանը։ 

Քաղաքապետի դիտարկմամբ՝ իրենք չեն բացառում, որ  կարող է սրճարան լինել ինչ-որ այգում, բայց սա պարզախես ինչ-որ այգի չէ։ «Սա Օպերայի հարակից այգին, է, այն պետք իր մեջ պարունակի մշակութային մթնոլորտ։ Գիտեք, մի առիթով զրուցում էի մեր օպերային երգիչների հետ, նա կես կատակ-կես լուրջ ասաց, որ երբ արիան մի փոքր ցածր ես կատարում, դրսի երաժշտությունն ավելի բարձր է լսվում»,- ասաց նա։ 

Անդրադառնալով գործազրկությանը խթանելու վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ նա նշեց, որ աշխատատեղերի թիվը, որի մասին խոսվում  է, ուռճացված է։ Քաղաքապետարանի  աշխատակիցները հաշվարկել են, թե քանի աշխատատեղի մասին է խոսքը ու պարզել, որ ընդամենը մի քանի 10-յակի մասին ենք խոսում։ «Ես կարող եմ ասել, որ մեզ համար կարևոր է ամեն մի աշխատատեղ, նրանք ովքեր կորցնելու են աշխատանքը, արդեն այսօր Կասկադի հարակից սրճարաններում 12 հոգի գտել են աշխատանք, միաշամանակ  Սարյանում գործող սրճարաններից մեկը, որը նոր է բացվում, հայտարարել է, որ իրենց որակյալ կադրեր են հարկավոր և իրենք պատրաստ են ընդունել աշխատակիցներին։ Նրանց միացել են Սարյանի մյուս սրճարանների սեփականատերերը։ Այսինքն, մարդիկ առանց աշխատանքի չեն մնա»,-վստահեցրեց քաղաքպետը։ 
Նա նաև տեղեկացրեց, որ սրճարանների սեփականատերերն իրենց հետ կոնտակտի դուրս չեն գալիս։ «Նրանք հանդիպման չեն գալիս։ Հանդիպման գալիս են տնօրեններն ու աշխատակիցները։ Մինչդեռ,  սեփականատերերը տեղեկացված են եղել, և նրանց առաջարկվել է, որ իրենք ապամոնտաժեն իրենց սրճարանները, որպեսզի գույքը չփչացվի։ Նրանք պատասխանել են՝ «Մենք չենք քանդելու, դուք ինչ ուզում եք՝ արեք»։ Մենք նաև մարդկային առումով ենք մեր քայլերն արել»։ 

Քաղաքապետի խոսքերով, տարիներ ի վեր տարածքը գրավված է եղել, այստեղ ստացել են գերշահույթներ, տարեկան համայնքին վճարելով շուկայականից ծիծաղելի ցածր գումարներ, 418 քմ տարածքի համար 90 000 դրամից քիչ ավելի  վճարում են կատարել։ «Այս գումարով երևի  9-րդ մասիվում 1-2 սենյականոց բնակարան է հնարավոր վարձել։ Բնականաբար մարդիկ չեն ուզում կորցնել իրենց գերշահույթները, բացառված չէ, որ այդ նպատակով էլ աշխատակիցներին են հրահրում։ Վստահեցնում եմ, որ ոչ ես, ոչ քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկը անձնական շահ չունի։ Սա լինելու է երևանցիների տարածքը, ոչ թե ինչ-որ մարդկանցը, ովքեր գերշահույթ են ստանում»։ 

Նա նաև նշեց, որ բոլոր այն պաշտոնյաները, որ թույլ են տվել նման չարաշահումներ պատասպանատվության են կանչվելու։ Չարաշահումների մասին նյութերը ուղարկվելու են դատախազութուն։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները