Ի՞նչ կատարվեց այսօր. Օպերայի սրճարանների ճակատագիրը

0 Մեկնաբանություններ
Ի՞նչ կատարվեց այսօր. Օպերայի սրճարանների ճակատագիրը

Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանը շարունակում էր Օպերայի հարակից տարածքներում գտնվող սրճարանների ապամոնտաժումը։ Այս փաստը մի շարք սրճարանատերերի և աշխատողների դժգողության  պատճառ էր հանդիսացել և սկսվել էին բողոքի ցույցեր։ Ցուցարարները փակել էին Թումանյան-Մաշտոց խաչմերուկը։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ բերման ենթարկվեցին։ 

Օրվա ընթացքում ցուցարարները բացեցին պողոտան, բայց քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում էին ապամոնտաժման աշխատանքները։

Ազատության հրապարակ եկան նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը, իսկ  ավելի ուշ « Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արման Բոշյանը, Սարգիս Խանդանյանը։

ԲՀԿ- ական պատգամավորները մտահոգված էին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած քաշքշուկով։ Նրանք նշեցին, որ գուցե իրավաբանական առումով քաղաքապետարանը ճիշտ է, բայց չպետք է անտեսվեն նաև մարդու իրավունքները։

Ըստ պատգամավորների՝ մի շարք քաղաքացիներ դիմել են իրենց՝ ասելով, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել նրանց նկատմամբ։ 
Քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին լուծում տալու համար կազմակերպվեց քննարկում, որի արդյունքում որոշվեց շարունակել ապամոնտաժման ծրագիրը։

Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը քննարկումից հետո հայտարարեց, որ պետք է  ապամոնտաժման ծրագիրը համարել ոչ թե քանդելու, այլ կանաչապատման ծրագիր։

 Ուշագրավ իրավիճակ ստեղծվեց   Jazzve սրճարանի ապամոնտաժման ժամանակ. Վիկտոր Մնացականյանը լարագրողների հետ զրույցում նշեց, որ սրճարանի տնօրինությունը ժամանակ է խնդրել այնտեղի գույքը հանելու համար, որից հետո հենց նրանք կզբաղվեն սրճարանի ապամոնտաժմամբ։ Սրճարանը իր հերթին հերքեց թաղապետի հայտարարությունը՝ ասելով, որ չեն պատրաստվում ինքնակամ դուրս գալ։
Այնուամենայնիվ այսօր սկսվեց սրճարանի ապամոնտաժումը և որոշ հատված քանդելուց հետո թաղապետը հայտարարեց, որ աշխատանքները կշարունակվեն վաղը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները