Facebook-ը ստուգում է լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը

0 Մեկնաբանություններ
Facebook-ը ստուգում է լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը

Facebook ընկերությունը սկսել է ստուգել լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը: Այդ մասին սեպտեմբերի 13-ին կորպորատիվ բլոգում հայտնել է ընկերության պրոդուկտների գծով մենեջեր Անտոնիա Վուդֆորտը:

Ըստ նրա, նախկինում նման պրակտիկա էր գործում միայն տեքստային հրապարակումների համար: Ընկերությունն ակտիվորեն աշխատում է նոր տեխնոլոգիաների վրա՝ «ապատեղեկատվության այլ ձևերի դեմ նույնպես պայքարելու համար»,-ասել է Վուդֆորդը, հայտնում է Deutsche Welle-ն:

Կեղծ բովանդակությունն ի հայտ բերելու համար ընկերությունը մշակել է ինքնաուսուցանվող մոդել: Կիրառվող մեթոդների թվում է հակառակ կապը սոցցանցի օգտատերերի հետ: Այնուհետև ստացված լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկվում են ֆակտչեքինգի՝ Facebook-ի անկախ գործընկերներին, որոնց մեծամասնությունը տիրապետում է նման վիզուալ ստուգման եղանակներին: Լուսանկարներից տեքստը տարանջատելու համար ստուգողներն օգտագործում են նիշերի օպտիկական տարբերակման եղանակը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները