Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդի է հանվել

0 Մեկնաբանություններ
Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդի է հանվել
«Լիթֆոնդ» աճուրդային տանը սեպտեմբերի 26-ին վաճառքի կհանվեն Վիկտոր Ցոյի անձնագիրը, իր ընկերների հեռախոսահամարներով նոթատետրը և իր երկու երգերի տեքստերով ձեռագիրը, տեղեկացնում  է ТАСС-ը:
 
Իրերի տերը պատմել է, որ 1980-ական թվականներին ինքն ապրում էր Ռուբինշտեյն փողոցի վրա գտնվող «Լենինգրադյան»ռոք ակումբի կողքին և ծանոթ էր Ցոյի հետ: Վիկտոր Ցոյը մի անգամ մոռացել էր ձեռագրերն ու նոթատետրը:
Հետագայում պարզվել է, որ իրերն ընկել էին սառնարանի հետևը և գտնվել էին միայն 7 տարի անց, երբ Ցոյն արդեն մահացել էր:
Հայտնի չէ, թե ինչպես էր տղամարդու մոտ հայտնվել Ցոյի անձնագիրը:
 
Նշվում է, որ Վիկտոր Ցոյի անձնագրի մեկնարկային գինն աճուրդում 2.5 մլն ռուբլի է, նոթատետրինը՝ 500 հազար ռուբլի, երգերի բառերի տեքստերով ձեռագրերինը՝ յուրաքանչյուրը 250 հազարական ռուբլի:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները