Հայ փոքրիկը միջազգային մրցաշարում արծաթե մեդալ է վաստակել (լուսանկարներ, տեսանյութ)

0 Մեկնաբանություններ
Հայ փոքրիկը միջազգային մրցաշարում արծաթե մեդալ է վաստակել (լուսանկարներ, տեսանյութ)

Փետրվարի 20-24-ը Իսրայելի Էլյատ քաղաքում տեղի ունեցած գեղասահքի ISU միջազգային մրցաշարի ժամանակ 11-ամյա Միքայել Սալազարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի:

Մրցումներին 13 երեխա է մասնակցել հայաստանից, նրանց ուղեկցել է գեղասահքի ֆեդերացիայի նախագահը: 

ArmDaily.am-ի հետ զրույցում Միքայելի մայրը՝ Մարինա Թադևոսյանը նշեց, որ սա իրենց համար հաղթանակ էր. «Հայաստանում այս սպորտաձևը զարգացած չէ: Միջազգային ասպարեզում մրցելով տարբեր երկրների ներկայացուցիչների հետ և այդ դժվարին պայքարում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը մեզ համար հաղթանակ է»

Միքայելը սովորում է Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 6-րդ դասարանում, 3 տարի է, որ հաճախում է Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց:

Միքայելը 2017 թ փետրվարին Ավստրիայում մասնակցել է Տիրոլի գավաթի ISU միջազգային մրվժցմանը և զբաղեցրե 1-ին հորիրզոնականը, 2017թ-ին և 2018թ-ին Հայաստանի բաց առաջնությանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այժմ պատրաստվում է հանդես գալ 2019թ Հայաստանի բաց առաջնությանը: 

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները