Բասկովը Վիկտորյա Լոպիրեւայի հետ հարսանիքը չեղարկել է

0 Մեկնաբանություններ
Բասկովը Վիկտորյա Լոպիրեւայի հետ հարսանիքը  չեղարկել է

Սիրահարները պետք է ամուսնանային 2017 թվականի հոկտեմբերի 5-ին Չեչնիայում, սակայն հանդիսությունը անորոշ ժամանակով հետաձգեցին: Երգիչ Նիկոլայ Բասկովը «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է հեռուստահաղորդավարուհի, միս Ռոսիա-2003 Վիկտորյա Լոպիրեւայի հետ բարդ հարաբերությունների մասին:

Արտիստը պատմել է, թե իր անձնական կյանքում հիմա ինչ է կատարվում: Երգչի սիրտը մինչ օրս զբաղված է, բայց նրա խոստովանությամբ՝ «ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»: Նիկոլայի խոսքով՝ Վիկտորյա Լոպիրեւայի հետ իրենք դեռ զույգ են համարվում: Երգիչը շեշտել է, որ երկուսի համար էլ հարաբերությունները թանկ են: Ընդ որում՝ Բասկովը կտրուկ հայտարարել է, որ հարսանիքի մասին խոսք չի գնում:

«Դրոշմը ոչինչ չի տալիս ու չի երաշխավորում: Դա արդեն ինձ հետ եղել է: Ես այս ամենի մասին գիտեմ: Մեր միջեւ հարաբերություններ կան: Դրանք մեզ համար թանկ են», - «Կոմսոմոլսկայա պրավդայի» կայքի թղթակցի հարցին պատասխանել է Բասկովը:

Միաժամանակ, ինչպես Բասկովն անկեղծորեն խոստովանել է, իրենց միջեւ ամեն ինչ չէ, որ ստացվում է:

«Ուզում եմ ընտանիքատեր մարդ լինել, սակայն չի ստացվում: Մեզնից յուրաքանչյուրը եսասեր է: Եվ երկուսս էլ շատ զբաղված ենք: Խիտ ժամանակացույցեր են… Որովհետեւ գրեթե ամեն օր նոր քաղաք, այլ երկիր ես գնում»,- պարզաբանել է Նիկոլայը:

Բասկովը ցուցադրական օրինակ է բերել:

«Վերջերս եղանք սիրո քաղաքում՝ Փարիզում: Ես ժամանեցի «Դու կոտրեցիր սիրտս» հոլովակի նկարահանմանը, Վիկան՝ իր գործերով: Պայմանավորվեցինք հանդիպել: Արդյունքում՝ ես նկարահանումների էի, Վիկան՝ խորհրդակցությունների: Այդպես էլ չհանդիպեցինք: Սա նորմա՞լ է»,- անկեղծացել է երգիչը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները