Որոշ հիվանդանոցներում, ոչ միշտ է ստացվում ընդունել սիրտ- թոքային քրոնիկ անբավարարություն ունեցող հիվանդներին. Շտապօգնության տնօրեն

0 Մեկնաբանություններ
Որոշ հիվանդանոցներում, ոչ միշտ է ստացվում ընդունել սիրտ- թոքային քրոնիկ անբավարարություն ունեցող հիվանդներին. Շտապօգնության տնօրեն

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում էր, որ հիվանդանոցներում գերծանրաբեռնվածության պատճառով Շտապ օգնության ծառայության աշխատակիցները հրահանգվել են հիվանդներին չտեղափոխել բժշկական հաստատություններ։

Armdaily.am-ի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը բացառեց, որ Շտապ օգնության բժիշկները երբևէ հրաժարվեն հիվանդին տեղափոխել բուժհաստատություններ։ Նա նշեց, որ առհասարակ իրենք ամեն առավոտ հիվանդանոցներից ճշտում են, թե որ հիվանդանոցում որքան տեղ կա հիվանդներին ընդունելու համար։

«Հրահանգ շտապ օգնության բրիգադաներին, որ հիվանդներին անհրաժեշտության դեպքում չտեղափոխեն հիվանդանոց՝ գոյություն չունի։ Եթե որևէ հիվանդանոցում տեղեր չկան հիվանդին տեղափոխելու համար, մենք կապ ենք հաստատում այլ հիվանդանոցների հետ և տեսնում ենք, թե որ հիվանդանոց կարող ենք նրան տեղափոխել։ Նման բան չկա, որ Շտապ օգնության բրիգադայի աշխատակիցները հրաժարվեն հիվանդին տեղափոխել հիվանդանոց»,-ասաց Ստեփանյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե խոսքը հատկապես թոքային և սուր շնչառական հիվանդների մասին է, նա նշեց, որ հիվանդանոցներում տեղերի անբավարարություն կարող է լինել քրոնիկական հիվանդներին ընդունելու դեպքում։ «Երբ նրանց քանակը բավական առատ է լինում, թթվածնի կախվածություն ունեցող հիվանդներին, որոնք տառապում են սիրտ- թոքային անբավարարությունով և կարիք ունեն թթվածնի, որոշ հիվանդանոցներում, ոչ միշտ է ստացվում ընդունել, քանի որ այդ հիվանդանոցներում տեղերը սահմանափակ են։ Այս դեպքում հիվանդը տեղափոխվում է այլ հիվանդանոց»,-ասաց նա՝ հավելելով, որ առողջապահության նախարարը հրաման է տվել Շտապ օգնության հետ համագործակցության օրերին հերթապահ հիվանդանոցները պետք է պահպանեն 10 տոկոսի չափով ազատ տեղեր՝ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու կարիք ունեցող հիվանդներին ընդունելու համար։ Թ. Ստեփանյանի խոսքերով, չի կարելի ասել այս տարի սուր շնառական հիվանդներից կանչերի քանակը շատ է ավելացել։

«Եթե համեմատենք նախկին ամիսների հետ՝ այդքան շատ չեն, ուղղակի քրոնիկ հիվանդությունների սրացումներն են շատ, իսկ վիրուսային սուր շնչառական հիվանդությունները այդքան էլ շատ չէ։ Վերջին ամսում նկատվում է և սուր շնչառական հիվանդությունների նվազում»,-նշեց շտապօգնության տնօրենը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները