Պացիենտը պնդում է, որ դիտավորյալ են կոտրել իր հեռախոսը. կլինիկան հերքում է

0 Մեկնաբանություններ
Պացիենտը պնդում է, որ դիտավորյալ են կոտրել իր հեռախոսը. կլինիկան հերքում է

Այսօր Armdaily.am-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ «Ուինգմոր Քլինիք»-ում հիվանդերի հանդեպ բժիշկները և մյուս աշխատողները ոչ բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում:

Մերի Քանքանյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ իր մայրիկի հետ է դեպքը կատարվել«Մայրս երեխայի  բուժման համար է այցելել այդ կլինիկա, մայրս իր վերարկուն դրել էր սեղանի վրա, որ վրա էլ հեռախոսը: Բուժքույրն քարշ տալով վերարկուն փորձել է հանել սեղանի վրայից, ինչի պատճառով հեռախոսն ընկել է  և ապակին կոտրվել է»:

Տուժողների խոսքերով իրենց կլինիկան 40 հազար դրամի վնաս է հասցրել.«Գոնե տարրական ներողություն խնդրեին, մի բան էլ իրենք էին մեզ վրա հարձակվել, թե բա դուք եք հեռախոսը սխալ տեղում դրել: Նույնիսկ գլխավոր բժիշկը, ում այդքան գովում են, եկել և բղավում էր մեզ վրա: Մենեջերն էլ ասում է փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող: Հասկանու՞մ եք մենք այսքան չէինք վիրավորվի, եթե գոնե ներողություն խնդրեին, բայց նույնիսկ դա չարեցին»:

«Ուիգմոր Քլինիք»-ի մենեջեր Շահանե Մնացականյանը նշեց, որ իրենց բուժքույրն այս միջադեպի հետ ընդհանրապես կապ չունի.«Այդ կինն իր վերարկուն դրել է կշեռքի վրա, որի վրա երեխաներին են կշռում, իսկ վերարկուի տակ եղել է այդ տիկնոջ հեռախոսը: Բուժքույրը վերցրել է վերարկուն կշեռքից, չիմանալով, որ տակը հեռախոս կա  դրված և հեռախոսը վայր է ընկել»: Մենեջերը նշում է, որ այդ պահին հեռախոսի էկրանը շատ վնասված չէր.«Դեպքից 2 օր անց այդ կինը գալիս է և ասում է, որ հեռախոսը նորոգելու համար 40 հազար դրամ է վճարել և փոխհատուցում է պահանջում: Սակայն վերջինս ոչ մի փաստաթուղթ չի բերել, որպեսզի մենք տեսնենք, որ իսկապես որքան գումար է ծախսվել: Միգուցե այլ տեղ 5000-ով նորոգեին: Իրավաբանորեն այս կնոջ պահանջը հիմնավորված չէ, մենք էլ որպես գործատու պարտավորված ենք մեր բուժքրոջ իրավունքները պաշտպանել, քանի որ ինքն ընդհանրապես մեղավոր չէ»:

Մնացականյանը նշեց, որ ինքը ներողություն խնդրել է տուժողից.«Ես եմ առաջինն իր հետ խոսել և ներողություն եմ խնդրել անհարմարության համար»:

Մեր այն հարցին, թե գլխավոր բժիշկը նույնպես կոպտել է տուժողին, մենեջերը պարզաբանեց.«Դա շատ ծիծաղելի է, ով ճանաչում է մեր գլխավոր բժիշկին՝ Զավենին, շատ լավ գիտի, որ նա երբեք ոչ ոքի չի կոպտում, նա նույնպես ուղղակի ասել է, որ մեր բուժքույրը մեղավոր չէ, և իրենք պետք է ուշադիր լինեին իրենց անձնական իրի նկատմամբ»,-եզրափակեց մենեջերը:

Անյուտա Աթանեսյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները