Կարմիր խաչի անհասկանալի հարցումը՝ ապրել, թե մեռնել

0 Մեկնաբանություններ
Կարմիր խաչի անհասկանալի հարցումը՝ ապրել, թե մեռնել

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ժամեր առաջ մի հարցում է հրապարակել, որը մեղմ ասած տարօրինակ է հերիք չէ, գրեթե նման է աշխարհի վերջը գուժող նյութի, դա էլ հերիք չէ, նաև պնդում է, որ շատ կարևոր հարցում է իրենց էջում հրապարակածը։ Պատկերացրեք հանգիստ նստած համակարգչի մոտ Ֆեյսբուք ենք սքրոլ անում, մեկ էլ հոպ, այսպիսի հարցում․ «Եթե հենց հիմա միջուկային զենք պայթելու լիներ, ի՞նչ կընտրեիք՝ ապրե՞լ, թե՞ մահանալ»։ Այս հույս ներշնչող և բավական սթափեցնող հարցումը բնականաբար աննկատ չի մնացել և մարդիկ ակտիվորեն մեկնաբանում են այն։

Հարցումը հիմնականում համարվել է «տաֆտալոգիա», գուգլ թրանսլեյթով անհաջող թարգմանություն, անիմաստ հարցում և այլն։ Արմքոմեդիի հաղորդավար Նարեկ Մարգարյանն էր գրել է․ «Ես եկա, որ հետո թոռներիս կարողանամ պատմել, որ էս պոստը սեփական աչքերով եմ տեսել ))))»։ Թե ինչ էր անցել Կարմիր Խաչի մտքով, անհնար է պատկերացնել, պարզապես նրանց էջում բավական մեծ տեղ են տալիս միջուկային զենքի թեմային և գուցե սա հուսահատության մի ճիչ էր կամ պարազպես՝ թեմայի ամփոփում։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները