Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան

0 Մեկնաբանություններ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Սա իշխանափոխությունից հետո Մերկելի առաջին այցն է Հայաստան: Նրան ծաղկեփնջով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնչեցին երկու երկրների օրհներգերը:

Օդանավակայանում են նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գերմանիայի կանցլերին դիմավորելու է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքներն ամփոփելու են համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 
 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները