Ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք, գնում

0 Մեկնաբանություններ
Ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք, գնում

Մինչ ոստիկանությունը ամենօրյա ժողովներ է անցկացնում եւ արձանագրում իր ձեռքբերումները, մենք զուգահեռ իրականությունում մեր մաշկի վրա զգում ենք նրա չաշխատանքի արհավիրքները։

Ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունից հետո երթեւեկության վիճակը վատացել է։ Գուցե պատճառը իշխանությունների գթասիրտ վերաբերմունքն է, վարչապետի՝ չպատժել, չտուգանելու կարգախոսը, գուցե կան այլ պատճառներ, համենայն դեպս՝ երթեւեկության հարցը պետք է կարգավորել, դա սպառնում է մեր եւ մեր երեխաների կյանքին եւ անվտանգությունը։

Երեկ Երեւանում երթեւեկությունը խայտառակ վիճակում էր, Մյասնիկյան պողոտան ժամերով եւ կիլոմետրերով խցանում էր, նույն վիճակը նաեւ քաղաքի կենտրոնում։ Պատճառը ոչ միայն աշխատանքային երկուշաբթին էր, այլեւ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան։

Հետաքրքիր է, որ քաղաքի փոքր կենտրոնի կաթվածահար երթևեկությունը կարգավորող պետավտոտեսուչ չկար, իսկ, երբ ճանապարհը բացվեց, նկատելի էր ոստիկանության մի կողմում կանգնած մեքենան։ Մեր իշխանությունները, մասնավորապես՝ ոստիկանությունը մտածելու շատ բան ունի։

Հոկտեմբերի սկզբին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլինի ավելի քան 600 լրագրող։ Նախատեսված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր։

Պատկերացնում եք՝ ինչ է կատարվելու այդ ժամանակ, ՀՀ քաղաքացիները պետք է մի քանի օրվա սնունդ, դեղորայք, պամպերս, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ գնեն, այդ օրերին հարկադիր պարապուրդի մատնվեն, քանի որ անհասկանալի է՝ ինչպես են հասնելու աշխատավայր, եթե, իհարկե, աշխատավայրը բնակության վայրի մոտ չէ ոտքով հասնելու համար։

Եւ այստեղ հիշում ենք մեր մանկության սիրելի երգը՝ ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք, գնում, եւ գիշերը, եւ ցերեկը այս օտար երկրում։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները