Երեւանի ավագանու ընտրությունները հիշեցնում են Միսս-Միստր մրցույթ

0 Մեկնաբանություններ
Երեւանի ավագանու ընտրությունները հիշեցնում են Միսս-Միստր մրցույթ

Երևանի ավագանու հատկապես 40 անց թեկնածուները որոշել են իրենց նոր կերպարներով ձայներ կորզել քաղաքացիներից։

Թեկնածուների ֆոտոսեսիաները Երեւանի ավագանու ընտրությունները հիշեցնում են առնվազն գեղեցկության մրցույթ։ Մեր թեկնածուները, միմյանց հերթ չտալով, ֆոտոսեսիաներ են անում՝ սեքսուալ, էրոտիկ պոզաներով, չլսված, չտեսնված մեյկ-ափերով, այնքան, որ հազիվ ճանաչելի են ընթերցողին։ Տպավորություն է, թե նրանք մասնակցելու են Միսս-Միստր մրցույթին։

Իրենց գեղեցիկ լուսանկարներով երեւանցիների սիրտը փորձում են գրավել Հայկ Մարությանը, Նաիրա Զոհրաբյանը, Արտակ Զեյնալյանը եւ այլք։ Հետաքրքիր է, որ որպես անվրեպ ատրիբուտ ֆոտոսեսիաներում օգտագործվում է աթոռը։ Իմիջիայլոց աթոռիի վերաբերյալ գնահատականները PR մասնագետների մոտ այդքան էլ միանշանակ չեն։ Եթե արևմտյան մասնագետների թևն ուղղակի խորհուրդ է տալիս քարոզարշավներին չօգտագործել աթոռ, ապա ռուս մասնագետները պնդում են, որ աթոռը լրացուցիչ ազդեցություն է տալիս թեկնածուին՝ փոխլրացնելով նրա կերպարը։

Մեր ավագանու թեկնածուներից աթոռի հետ սեր ունեն փաստորեն Արտակ Զեյնալյանն ու Նաիրա Զոհրաբյանը։

Նկատենք, որ Զոհրաբյանի աթոռը նման է ճոճաթոռի, ինչն ինքնին նշանակում է տատանվող մի բան, նաև նշանակում է նույն կետից հետ քայլ անող և նույն կետը վերադառնալու ցանկություն ունեցողի մոտեցում, առավել ևս կնոջ կողմից ճոճաթոռ օգտագործելը որպես կանոն ընդունված է տեսնել արիստոկրատ տատիկների դեպքում, երբ թիկնակով ճոճաթոռին հարմարավետ նստած հիշում են իրենց կյանքն ու երիտասարդությունը։ Ճոճաթոռն անգամ անքնությամբ տառապող տարեց կանանց համար ննջելուն նպաստող միջոց է։ Այնպես որ Նաիրա Զոհրաբյանը պետք է լուրջ մտածեր նկարը հանրայանացնելուց առաջ։ Նրա արծաթափայլ ճոճաթոռը նաև նման է Ձյունե Թագուհու սահնակին, ինչը նույնպես դրական ասոցիացիաներ չի բերում։ Ամեն դեպքում, հաշվի առնելով տիկնոջ կարմիր վերնազգեստը, հակադրության մեջ սառուց հալեցնելու մարտահրավեր կարելի է որսալ, բայց սա առաջին հայացքից չէ, առնվազն պետք է ոչ մասնագետը մոտ 3 րոպե ուսումնասիրի նկարը, ինչի ժամանակը դժվար էլ ունենա։

Արտակ Զեյնալյանի աթոռի հետ նկարվելու դիրքը բավական ուշագրավ է։ Թիկունքվ  դեպի դիտողը դրած աթոռը միշտ նշանակում է փակ լինել այն մարդկանց համար, ում ձայնի շնորհիվ գրավել ես աթոռը։ Նրա աթոռը կարելի է համարել ռետրո ոճի։ Աթոռով նրա երկու նկարն էլ հուշում են միայն մի բանի մասին, նա ասում է․ «Ես գրավել եմ այս չափսերով փոքր, ոչ հին, ոչ նոր աթոռը։ Այն մեջքով շրջված է դեպի Ձեզ»։ Ի միջիայլոց նման ցածր աթոռի հետ նկարվելը նշանակում է նաև, որ գործ ունենք կարիերիստի հետ, ով տվյալ պաշտոնը համարում է իր համար բավական ցածր։

Թեկնածուների  խորհրդատուները պետք է հասկանային, որ աթոռը վիճելի թեմա է և ցանկալի չէ աթոռով նկարվելն, ուր մնաց այդքան խնդրահարույց դիրքերով։

Թեկնածուները, հավանաբար, մոռացել են, որ իրենց պետք է ընտրեն ոչ թե տեսքի, սիրուն ֆոտոների, այլ ծրագրի համար, իսկ ծրագրի մասին ոչ մի խոսք...

Հուսանք՝ դեռ կխոսեն։

 

 

 

 

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները