«Առաջ»՝ «ուղիղ», թե՞ «աջ»

0 Մեկնաբանություններ
«Առաջ»՝ «ուղիղ», թե՞ «աջ»

 «Առաջ», «առաջարկել», «առաջին», «հաջորդ», «հաջող» բառերի արմատն է՝ «աջ»:

Մեր հեռավոր նախնիները եթե լսեին «առաջ» հրամանը, կքայլեին դեպի աջ (առ+ աջ): Հետագայում տեղի ունեցավ իմաստային անցում , և «առաջը» սկսեց նշանակել «ուղիղ»:

Ծանոթ շատ լեզուներում էլ «աջ» միաժամանակ նշանակում է «ուղիղ», «ճիշտ», անգամ՝ «ճշմարիտ»: Օրինակ, անգլերենում «right» բառը նշանակում է և՛ «աջ», և՛ «ճիշտ»:

Նույնը կարելի է ասել ռուսերենի մասին՝ «правый» (աջ), «правильный» (ճիշտ), «право» (իրավունք), «правда» (ճշմարտություն): Հավանաբար «աջ- ուղիղ» ճիշտ անցումը կապված է «ճիշտ ու նորմալ» երևույթի ընկալման հետ:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները