Վարչապետը ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին

0 Մեկնաբանություններ
Վարչապետը ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Վարչապետն այցելել է Լճափ և Կարճաղբյուր համայնքներ` ծանոթացել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին: 

Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Լճափ համայնքում գործունեություն ծավալող «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսությունում:  Նշվել է, որ 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ փաստացի առկա ձկան քանակը կազմում է 92 տ: Լճափից վարչապետն ուղևորվել է Կարճաղբյուր համայնք, որտեղ շրջայց է կատարել «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին, գործարանի արտադրական հզորություններին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամիվարչական շենքում տեղի է ունեցել խորհրդակցություն` շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ծրագրի իրականացման շրջանակում կատարված աշխատանքների, արձանագրված արդյունքների և առկա խնդիրների մասին. 2015-2018 թթ. ընթացքում բաց է թողնվել շուրջ 2,355,000 մանրաձուկ, իրականացվել է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական ընդհանուր խնդիրների գույքագրում և ջրի որակի վերահսկողություն, կառուցվել է Հայաստանում 1-ին ջրի փակ շրջանառության համակարգով աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարան, Սևանա լճում ստեղծվել է ցանցավանդակային տնտեսություն, կազմակերպվել է վերամշակված ձկնամթերքի արտադրությունու իրացում: 

Վարչապետը կարևորել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» արդյունավետ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին` կառավարություն ներկայացնել ծրագրի հետագա շահութաբերության կանխատեսումների վերաբերյալ գնահատական` ծրագրի հետագա ընթացքին վերաբերող հարցերը քննարկելու համար:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները