Իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

0 Մեկնաբանություններ
Իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

«Սա առաջին մարզային համաժողովն է, որի նպատակն է տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից և արտերկրում ու Հայաստանում ապրող գործարարներին հրավիրել զրույցի, հասկանալու համար, թե որ ոլորտում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի մենք կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը: Մենք նման համաժողովներ պետք է կազմակերպենք հանրապետության բոլոր մարզերում, իսկ հիմնական կարգախոսը հանրահռչակելն է զարգացման այն բանաձևը, որ մենք դնում ենք մեր գործողությունների հիմքում: Եվ այդ զարգացման ամենակարևոր առանցքային դրույթն այն է, որ Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իրապես  գործընկերային հարաբերություններ հաստատել»,-՝  այսօր Տավուշի մարզում ընթացող «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագիրը կրող ներդրումային համաժողովի ընթացքում նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ կառավարության անելիքը տեսնում են հավասար հնարավորությունների, արդարդության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծման մեջ, որովհետև այն հին մոտոցումը, ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ բացի, աշխատատեղեր ստեղծի, ժամանակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ: 

«Բոլոր խնդիրները, որ այսօր մեր երկրում կան, կապված են պետական եկամուտների ծավալների հետ: Եվ պետական եկամուտների ծավալների աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, կախված է նրանից, թե  ինչքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի: Այս միջոցառումը կազմակերպել ենք ընդգծելու համար այս հանգամանքը, որ մենք ցանկանում ենք քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք գործունեության այդ տեսակը ծավալեն մեր երկրում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ որ համաժողովի մասնակիցների մի զգալի մասը ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  «Կարող եմ լիարժեքորեն ասել, որ այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են նոր, կարող եմ ասել աննախադեպ մակարդակի: Իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, հետևաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, ինչը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան»:

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները