69-ամյա Ռիչարդ Գիրը հայր է դառնալու

0 Մեկնաբանություններ
69-ամյա Ռիչարդ Գիրը հայր է դառնալու

Հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրը պատրաստվում է երկրորդ անգամ հայր դառնալ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Hello-ին, գրում է, որ 69-ամյա դերասանը և նրա կինը՝ 35-ամյա Ալեխանդրա Սիլվան, հաստատել են, որ երեխա են ունենալու։ Ալեխանդրա Սիլվան Իսպանիայից է, նա գործարար է, հայտնի է իր բարեգործական գործունեությամբ։ Ռ. Գիրն ու Ա. Սիլվան ծանոթացել են 2014 թվականին Իտալիայում։ Նրանք ամուսնացել են այս տարվա ապրիլին։

Սա Ռիչարդ Գիրի երրորդ ամուսնությունն է. նա ամուսնացած է եղել սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի հետ՝ 1991-1995 թվականներին, նաև դերասանուհի Քերի Լոուելլի հետ՝ 2002-2016 թվականներին, ով նրա որդու մայրն է։ Ռ. Գիրի որդին այժմ 17 տարեկան է։

Ալեխանդրայի համար երկրորդ ամուսնությունն է, նա ունի հինգամյա որդի։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները