Մեծ Բրիտանիայի թագուհին արքայազն Չառլզի 70-ամյակին նվիրված ճոխ խնջույք է կազմակերպում

0 Մեկնաբանություններ
Մեծ Բրիտանիայի թագուհին արքայազն Չառլզի 70-ամյակին նվիրված ճոխ խնջույք է կազմակերպում

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը սկսել է որդու՝ Ուելսի արքայազն Չառլզի 70-ամյակին նվիրված տոնակատարության կազմակերպչական աշխատանքները, որը կանցկացվի Բուքինգհեմյան պալատում: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջոցառումը տեղի կունենա շքասրահներում, որոնք թագավորական ընտանիքն օգտագործում է ճաշկերույթների, պաշտոնական ընդունելությունների և այլ հանդիսավոր արարողությունների համար:

Նշվում է, որ արքայազնի ծննդյան օրը՝ նոյեմբերի 14-ին, կհրավիրվեն բրիտանական թագավորական  ընտանիքի անդամները, եվրոպական թագավորական ընտանիքները և ընկերները:

Հատկանշական է, որ արքայազնի ծննդյան տոնակատարությունը կազմակերպվում է գաղտնի, և հանրությանը հասանելի չեն կազմակերպչական մանրամասները:

Բացի այդ, երկրում կկազմակերպվեն մի շարք հանրային միջոցառումներ՝ նվիրված Չառլզի ծննդյան 70-ամյակին:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները