Կարծում եմ՝ իմ հանդիսատեսին կգոհացնեմ այդ օրը. Հռիփսիմե Հակոբյան

0 Մեկնաբանություններ
Կարծում եմ՝ իմ հանդիսատեսին կգոհացնեմ այդ օրը. Հռիփսիմե Հակոբյան

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը ուրախացրել է իր երկրպագուներին։ Նա նոյեմբերի 10-ին հանդես կգա «Խոստովանություն» խորագիրը կրող համերգային ծրագրով։

Երգչուհին Armdaily.am-ի հետ զրույցում շատ մանրամասներ չհաղորդեց։ «Շատ չեմ ցանկանա բացել փակագծեր, միայն կասեմ, որ երկար եմ սպասել այս օրվան ու հենց այսպիսի մենահամերգը, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ին»-նշեց երգչուհին։

Այն հարցին, թե ի՞նչ նոր բան ենք տեսնելու և լսելու, նա ասաց․ «Դա արդեն կտեսնեք բեմում։ Պարային, լուսային, ձայնային շոու է լինելու։ Հռիփսիմեն ընդգծեց, որ ոճային շատ փոփոխություններ են լինելու։ «Միայն փոքրիկ գաղտնիք բացեմ՝ հնչելու են իսպանական ֆլամենգո ոճում երգեր հատուկ իմ սիրելի հանդիսատեսի համար»։

«Թե քննադատությունները, թե գովեստի խոսքերը երգչին միշտ ուժ և ավելիին հասնելու ձգտում են տալիս։ Կարծում եմ՝ իմ հանդիսատեսին կգոհացնեմ այդ օրը»- հավելեց երգչուհին։

Նշենք, որ այս մենահամերգը երգչուհու կարիերայում առաջինն է։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները