Երեքշաբթի օրվանից ինչով կզբաղվի Արա Սաղաթելյանը

0 Մեկնաբանություններ
Երեքշաբթի օրվանից ինչով կզբաղվի Արա Սաղաթելյանը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն Armdaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում չի ներկայացրել, սակայն մինչև երկուշաբթի կներկայացնի։

«Կարծում եմ՝ մեր երկրի ներկայիս քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱԺ գլխավոր քարտուղարը պետք է հեռանա այն քաղաքական թիմի և այն ղեկավարի հետ, ում հետ եկել է՝ խորհրդարանի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով այս պատասխանատու պաշտոնը վստահել իրենց թիմի ներկայացուցչին: Վստահ եմ, որ մեր մասնագետները կանեն ամեն հնարավորը և ունակ են պատվով լուծել իրենց առջև դրված խնդիրները: Ես իմ առաքելությունն Ազգային ժողովում այս պահին համարում եմ ավարտված»,-նշեց նա։

Սաղաթելյանը կարևորեց, որ ֆինանսատնտեսական ոլորտում կարողացել են հասնել ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացման․«Նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք և վառելիք: Երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին, դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչև լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը և այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ»,-նկատեց նա։

Սաղաթելյանը նաև նշեց, որ կվերադառնա հանրային կապերի և տեղեկատվության ոլորտ, կշարունակի նաև իր դասախոսական գործունեությունը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները