Հայտնի հաղորդավարուհին հղի է Սամվել Կարապետյանի փեսայից (լուսանկարներ)

0 Մեկնաբանություններ
Հայտնի հաղորդավարուհին հղի է Սամվել Կարապետյանի փեսայից (լուսանկարներ)

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, ռուս հաղորդավար, մոդել, բլոգեր Վիկտորիա Լոպիրյովան իր արձակուրդն է անցկացնում ֆլորիդայում, «Տաշիր» խմբի նախկին փոխնախագահ, «Կասկադի» խորհրդի նախագահ, գործարար Իգոր Բուլատովի հետ: Այս մասին գրում է hellomagazine.com-ը։

Զույգը գրավել է լողափը՝ նրանք գրկախառնվում էին և բոլորի աչքի առաջ համբուրվում։ 

Իգորը ամուսնացած էր «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթեւիկ Կարապետյանի հետ: Նրանք ունեն 2 երեխա, փոքր դուստրը 7 ամսական է։ Այժմ անհայտ է, թե Տաթևիկն ու Իգորը ինչ հարաբերությունների մեջ են։

Հիշեցնենք, որ Վիկտորիան մոտ ապագայում մայր է դառնալու: Հղիության մասին լուրերը, որոնք տարածվեցին աշնան սկզբին, հաստատվեցին միայն դեկտեմբերին՝ «KP» -ին տված հարցազրույցի ժամանակ։ Սակայն Վիկտորիան չէր նշել երեխայի հոր անունը։

«Ես նրան շատ եմ սիրում, նա հայտնի մարդ չէ, հեռու է շոու բիզնեսից։ Ես միշտ ցանկացել եմ, որ իմ կողքին լինի այնպիսի մեկը, ով ոչ թե կարողանում է գեղեցիկ խոսել, այլ շատ բան անել։ Ես շատ հարցազրույցներ եմ տվել իմ կյանքում և նկարագրել եմ թե ինչպիսին պետք է լինի իմ կողակիցը՝ ուժեղ, խելացի և առատաձեռն։ Ահա և հանդիպեցի նրան»,- ասել էր Վիկտորիան։

Նշենք, որ 2017թ-ին Վիկտորիան Հենրիխ Մխիթարյանի հետ Հայաստան էր ժամանել։

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները