Մաքսազերծման գները չեն բարձրացել, այլ ՊԵԿ-ի դիրքորոշումն է փոխվել. Տիգրան Քեյան

0 Մեկնաբանություններ
 Մաքսազերծման գները չեն բարձրացել, այլ ՊԵԿ-ի դիրքորոշումն է փոխվել. Տիգրան Քեյան

Այս օրերին ակտիվ քննարկվում է ՊԵԿ-ի մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացումը:

Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և դիմել ՀՀ ՊԵԿ նախագահին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։

ՊԵԿ-ը ներմուծել է նոր գործիք, որն ավտոմեքենա ներկրողներին հնարավորություն է տալիս առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով՝ դա արվել է նրա համար, որպեսզի մարդիկ զերծ մնան «ինվոյսներ» կեղծելուց:

«Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ մաքսազերծման գները չեն բարձրացել, այլ ՊԵԿ-ի դիրքորոշումն է փոխվել այս հարցում.«Մասնավորապես այն մեքենաների սեփականատերերը, ովքեր սխալ ինվոյսներ կուղարկեն, ՊԵԿ-ը մաքսազերծումը կիրականացնի կողմնորոշիչ գներով: Դա միշտ էլ այդպես է եղել, ուղղակի հեղափոխությունից հետո որոշ ժամանակ դադարեցվել էր և ՊԵԿ-ը հավատում էր քաղաքացիների կողմից ներկայացվածին, սակայն այդ ընթացքում քաղաքացիները չարաշահել էին այդ վստահությունը և ներկայացրել էր սխալ և ոչ իրավահավասար ինվոյսներ»:

Քեյանը նշեց, որ ՊԵԿ-ը չի կարող հաշվի չնստել աճուրդով ձեռք բերված մեքենաների ինվոյսների հետ.«Եթե քաղաքացին աճուրդով ձեռք է բերել մեքենա, և ներկայացնի, թե որ կայքի միջոցով է գնել այն, այստեղ այլևս սխալմունք չի կարող լինել, քանի որ կայքում ֆիքսված  է աճուրդով ձեռք բերվող մեքենայի գինը»:

Տիգրան Քեյանը նշեց, որ ՊԵԿ-ը պետք է ուշադրություն դարձնի Վրաստանից բերված մեքենաներին.«Վրաստանում հայերը գործարք են անում ֆիզիկական անձանց հետ և պայմանավորվում են այն գինն, ինչ իրենց հարմար է և պայմանագրում էր նշում են այդ գումարը: Եթե ՊԵԿ-ը չի վստահում քաղաքացու պայմանագրում նշված արժեքին, ապա պետք է գործարք իրականացնի և ճշտի տվյալ մեքենայի իրական արժեքը»:

Իսկ, ահա վթարված մեքենաների արժեքը որոշում է փորձագետը.«Անկախ փորձագետը տալու է եզրակացություն, թե որքան է մեքենայի վնասի չափը»: «Վարորդի ընկեր»-ի տնօրենը նաև նշեց, որ մաքսազերծման դրույքաչափերի փոփոխությունը կիրականցվի 2020 թվականից հետո.« Քանի որ ուժի մեջ կմտնեն մեքենայի ներմուծման ԵԱՏՄ կանոնները»:

Անյուտա Աթանեսյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները