Ինչու է ռուսական լրատվամիջոցն անդրադարձել հայ մարմնավաճառներին

0 Մեկնաբանություններ
Ինչու է ռուսական լրատվամիջոցն անդրադարձել հայ մարմնավաճառներին

Երեկ ռուսական լրատվականներից Lenta.ru-ն հայ մարմնավաճառների մասին հոդված էր հրապարակել, որով «բացահայտել» էր Հայաստանում գործող մարմնավաճառների թիվը, անգամ մատուցած ծառայությունների դիմաց ստացած գումարները։ Այս ամենի մեջ հետաքրքրականն այն է, որ հոդվածի հեղինակը հայ է, ով նյութը ստորագրել է աղջկա անվամբ՝ Էլեն Բաբայան։ Սակայն ֆեյսբուքում նա գրանցված է Էմիլ Բաբայան անվամբ։ Հարց է առաջանում նյութի հեղնակը Էլե՞նն է, թե՞ Էմիլը և գրեթե մեկ տարվա ընթացքում ինչո՞ւ է ընդամենը 16 հոդված հեղինակել։ 

Սովորաբար նման թեմաներով ուսումնասիրություններ կատարվում են տարբեր մրցույթների շրջանակում, իսկ այս դեպքում անհասկանալի է անգամ նման թեմային անդրադառնալը։ 

Հավելենք միայն, որ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի բնակչության 0,02 տոկոսն է մարմնավաճառությամբ զբաղվում (մոտ 500 մարդ), իսկ Ռուսաստանի բնակչության 3,07 տոկոսը (մոտ 4,5 մլն մարդ)։

Եվ եթե հայ մարմնավաճառներին անդրադարձել է միայն ազգությամբ հայ լրագրողը, ապա ռուս մարմնավաճառները երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների անմիջական ուշադրության կենտրոնում են եղել, անգամ Ռուսաստան այցի ժամանակ Թրամփը խոսել է մարմնավաճառների հետ, մտահոգվել նրանց խնդիրներով, իսկ Պուտինը մեկնաբանել, որ Թրամփի պարագայում նորմալ է, որ առաջինը գնում է սոցիալական ցածր պատասխանատվությամբ մարդկանց հետ հանդիպման։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները