Սեպտեմբերի 11-ից Երևանում կցուցադրվեն արգենտինական տանգոյի մասին ֆիլմեր

0 Մեկնաբանություններ
Սեպտեմբերի 11-ից Երևանում կցուցադրվեն արգենտինական տանգոյի մասին ֆիլմեր

Արգենտինական տանգոյի շաբաթ 2018 նախաձեռնությունը  տեղեկացնում է ․

Մի քանի օրից մեկնարկում է երկար սպասված Արգենտինական տանգոյի շաբաթը: Արգենտինայի և տանգոյի ոգին զգալու և տեսնելու նպատակով առաջարկում ենք սկսել ձեր շաբաթը տանգոյի մասին վավերագրական ֆիլմերից, որոնք ձեզ կուղեկցեն երաժշտության և կրքի անծայրածիր աշխարհ:
Սեպտեմբերի 11-ին ժամը 19.00-ին համեցեք դիտելու «Վերջին տանգոն» ֆիլմը, որը պատմում է տանգոյի երկու աստղերի մասին, որոնք իրենց կյանքի 40 տարիները անց են կացրել բեմերում: 
Սեպտեմբերի 12-ին ժամը 19.00-ին համեցեք դիտելու «Պիչուկոն»` ֆիլմ, որը պատմում է արգենտինական երաժշտության և տանգոյի պատմության ամենավառ կերպարի մասին:
Սեպտեմբերի 13-ին ժամը 19.00-ին ձեզ կսպասի «Տանգոն», որը կփոխանցի արգենտինական տանգոյի ողջ կիրքը:
Ֆիլմերը կցուցադրվեն ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Երևանի մասնաճյուղում (Մելիք Ադամյան 2):
Ֆիլմերը անգլերեն ենթագրերով են:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները