Համշենահայերենը ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհետացող լեզուների ցանկում

0 Մեկնաբանություններ
Համշենահայերենը ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհետացող լեզուների ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդեն մեռած։ Այդ լեզուների ցանկում են Տրապիզոնում միայն տարեցների շրջանում խոսվող պոնտոսյանհունարենը, Արթվինի Խոփաշրջանում խոսվող հայերենի յուրահատուկ բարբառներից մեկը՝ համշենահայերենը, Չամլը հեմշինում առավելապես մեծահասակների շրջանում խոսվող լազերենը, Էդիրնեի տարածաշրջանում տարեցների շրջանում խոսվող գնչուական լեզուն, դարձյալ Էդիրնեում խոսվող գագաուզերենը, Թուրքիայում շուրջ 5-6 հազար անձանց շրջանում խոսվող սեֆարդերենը և այլն։

Թուրքական «Հյուրիեթ» թերթը առանձին-առանձին Խոսել է անհետացման եզրին գտնվող գրեթե բոլոր այս լեզուների ներկայացուցիչների հետ։ Համշենահայերենի կրողները հիմնականում բնակվում են Արթվինի Խոփաշրջանում։ Խոփայի Քեմալ փաշա ավանում են բնակվում համշենահայ Այշե Ալգյուրը՝ որդու և հարսի հետ։ Նրա մյուս երեխաները տեղափոխվել են մեծ քաղաքներ։

«Երբ ես ծնվել եմ, այստեղ հայեր չեն եղել։Նրանք գնացել էին, բայց իրենց լեզուն մնացել էր։Աչքս բացեցի՝ համշենահայերեն լսեցի, մեծացա՝ թուրքերեն սովորեցի»,–պատմում է Այշեն։

Քեմալփաշայում համշենահայերենը հիմնականում մեծահասակների շրջանում է խոսվում, իսկ երիտասարդների հետ թուրքերեն են խոսում։ Այշեի խոսքով՝ այստեղ ոչ ոք հայերենի այբուբենը չգիտի: Նա իր ողջ կյանքի ընթացքում որևէ համշենահայերեն գիրք չի տեսել։ Այշե Ալգյուրի հարևան Գյունայ Շերեմեթը միայն մասամբ է տիրապետում համշենահայերենին։ Իսկ նրա 5 և 7 տարեկան երեխաները, թեև հասկանում են համշենահայերեն, բայց չեն խոսում։ Շերեմեթը պատմում է, որ ամեն կերպ փորձել է երեխաներին համշենահայերեն սովորեցնել, բայց քանի որ թե՛ բակում, թե ՛դպրոցում իշխող լեզուն թուրքերենն է, երեխաները հեշտությամբ մոռանում են համշենահայերենը։ Քըրզըօղլու անունով մի թուրք պատմաբան տարածել է այն գաղափարը, թե համշենցիները ծագել են օղուզական ցեղերից: Եվ հնարավոր չէ պատմաբանների կամ չակերտավոր պատմաբանների աշխատություններն ուսումնասիրած համշենահայերը  չկրեն նաև դրանց ազդեցությունը և երկմտանքի մեջ չընկնեն՝ իրենք հայկակա՞ն ծագում ունեն, թե՞օղուզական: Սակայն համշենահայ ուսանողները հատկապես վերջին շրջանում սկսել են լրջորեն հետաքրքրվել հայկական մշակույթով, որովհետև ընդհանուր շատ աղերսներ են տեսնում համշենական մշակույթի հետ:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները