Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը ԱԺ-ն կքննարկի աշնանը

0 Մեկնաբանություններ
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը ԱԺ-ն կքննարկի աշնանը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։  Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում:
Օրենքի նախագիծը վերջնական տեսք կունենա ՀՀ կառավարության՝ ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունների միասնական դիրքորոշումը ձևավորելուց հետո։

ՀՀ վարչապետի կողմից նախապես տրված հանձնարարականի համաձայն՝ քննարկված վերջնական առաջարկությունները կներկայացվեն ՀՀ վարչապետին, այնուհետև օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի քննարկմանը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները