Դաղստանցիները սպառնում են Եգոր Կրիդին

0 Մեկնաբանություններ
Դաղստանցիները սպառնում են Եգոր Կրիդին

Համացանցի բազմաթիվ դաղստանցի օգտատերեր պահանջում են չեղարկել հայտնի կատարող Եգոր Կրիդի՝ սեպտեմբերի 9-ին Մախաչկալայում ծրագրված համերգը՝ հակառակ դեպքում սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ:

Ինչպես նշում է life.ru-ն, բացի այդ, նրանք առաջարկում են Կրիդի համերգին գնալ պատրաստվող արական սեռի ներկայացուցիչներին «աքլորներ» անվանել:

Դաղստանցիները խորհուրդ են տալիս Կրիդին իրենց երկիր ոտք չդնել, քանի որ «նրա նմաններն» այնտեղ տեղ չունեն:

Երգիչը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ մտածում է անգամ իր ինստագրամյան էջը ջնջելու մասին, որպեսզի չտեսնի օգտատերերի ագրեսիվ վարքն ու սպառնալիքները: 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները