Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ վարչապետի անունից. Բաբկեն Պիպոյան

0 Մեկնաբանություններ
Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ վարչապետի անունից. Բաբկեն Պիպոյան

Կառավարությունն ընդունեց որոշում, որով նշանակվում են Հանրային խորհրդի անդամներ։

Ըստ այդմ, Հանրային խորհրդի անդամներ են նշանակվում՝ Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը, Հրանտ Աբրահամյանը:

ArmDaily.am-ը մի քանի հարց ուղղեց Բաբկեն Պիպոյանին։

-Պարոն Պիպոյան, շնորհավորում ենք Հանրային խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ։ Կցանկանայինք իմանալ՝ առաջարկը ումի՞ց եք ստացել։

-Շնորհակալ եմ, առաջարկը ստացել կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից՝ վարչապետի անունից։

-Ի՞նչ եք պատրաստվում փոխել Հանրային խորհրդում, առաջնահերթ ձեր անելիքները։

-Անելիքների մասին կարծում եմ վաղ է խոսել, բայց առաջնահերթ կարևորում եմ, որ չանտեսի հանրային հետաքրքրություն ունեցող որևէ հարց, իսկ հարցն էլ քննվի իսկապես խորը, մասնագիտական դաշտում։ Գաղափարական բեկմունային փոփոխություն պետք է լինի այն հարցում, որ հանրությունը չկարծի, թե Խորհուրդը ստեղծված և գործում է կառավարության որոշումները լեգիտիմացնելու համար՝ սա ամենամեծ պրոբլեմն էր, որն առկա էր։

- Հանրային խորհրդի նոր կազմի մասին ի՞նչ կարծիք ունեք, կկարողանան բեկումնային փոփոխություններ անել։

-Այսօր հաստատվել է կազմի միայն մի մասը, որոշներին ճանաչում և բավական հարգանքով եմ վերաբերում, մի մասի հետ կարծում եմ շուտով կծանոթանամ, իսկ բեկումնային փոփոխությունների իրականացումը կստացվի, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակն ու Խորհրդի անդամների ինչպես առանձին-առանձին գործունեությունը, այնպես էլ թիմային մոտեցումը։ Լիահույս եմ, որ կստացվի

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները