Արտահայտություններ ձեռք բառով

0 Մեկնաբանություններ
Արտահայտություններ ձեռք բառով

Լեզվի կոմիտեն այս անգամ կանդրադառնա «ձեռք» բառին:  Տեսնենք, թե այս բառի  հետ կապված ինչքան վառ ու կենդանի  արտահայտություններ ունի հայերենը, որոնք գալիս են բարբառներից, ժողովրդական ակունքներից.

Ձեռը դատարկ- չունևոր, դատարկաձեռն

Ձեռը պակաս- անզոր

Ձեռը բաց- առատաձեռն

Ձեռը փակ- ժլատ

Ձեռք բերել- հայթայթել

Ձեռք բռնել- օգնել

Ձեռք բարձրացնել- սպառնալ, խփել

Ձեռ քաշել- հրաժարվել

Ձեռքերը լվանալ- հրաժարվել, մի կողմ քաշվել

Ձեռքը դեմ անել- մուրալ

Ձեռուոտ անել- շուտափույթ ամեն միջոցի դիմել

Ձեռքերը ծոցին- խեղճ անօգնական

Ձեռքերն արնոտ- մարդասպան

Ձեռք մեկնել- օգնել

Ձեռքերը ծալել- պարապ նստել

Ձեռքին նայել- մեկից օգնություն հայցել,

Ձեռքից գալ- կարող լինել

Ձեռ առնել- ծաղրել, հեգնել

Ձեռքից գնալ- անպետքանալ

Ձեռքից բաց թողնել- հնարավորությունից զրկվել

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները