Մեր մասին

Armdaily.am լրատվական գործակալության թիմում ընդգրկված են հետաքրքիր մտածողությամբ, ընթերցողի հանդեպ ազնիվ լինելու և ժամանակի կարևորությունը զգացող մի խումբ երիտասարդներ։ Մենք կարևորում ենք տեղեկատվության հավաստիությունը։ Մենք ամեն ինչից վեր ենք դասում ընթերցողի տեղյակ լինելու իրավունքը։ Մենք հետևողական ենք մեր նյութերի արձագանքներին ու պատրաստակամ՝ իրականությունը ներկայացնելու հարցերում։ Մեր սկզբունքայնությունը մեր աշխատելաոճն է, խնդիրների վեր հանումը՝ մեր պարտականությունը։

Մեր թիմը՝

Ծովինար Խաչատրյան

Արմդեյլի լրատվական կայքի տնօրեն, ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, բանասիրական գիտությունների թեկնածու։ Լրատվական ոլորտում է շուրջ 20 տարի։

 Ինգա Մարտինյան

Արմդեյլի լրատվական կայքի փոխտնօրեն, ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, գիտությունների թեկնածու է, դասավանդում է ԵՊՀ-ում։ Լրատվական ոլորտում է ավելի քան 10 տարի։

Արթուր Կիրակոսյան

Հաղորդավար, մեկնաբան, ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, ապա՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է մի շարք առաջատար հեռուստաընկերություներում, բազմաթիվ հաղորդումների հեղինակ-վարող։ Ոլորտում է շուրջ 30 տարի։

Անյուտա Աթանեսյան

Լրագրող, սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, լուսաբանում է սոցիալական, հասարակական թեմաներ։

Արփինե Պետրոսյան

Լրագրող, սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, լուսաբանում է մշակութային, ժամանցային թեմաներ։

Դուսյա Ղազարյան

Լրագրող, սովորել է USEL համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան, Գիտությունների ազգային ակադեմիայում՝ լրագրության մագիստրոս, աշխատել է «Ժամանակի միտք» շաբաթաթերթում, Gazeta.am, Slaq.am, Vesti.am լրատվական կայքերում։ Լուսաբանում է քաղաքական եւ տնտեսական թեմաներ։

Տաթեւիկ Կոստանդյան

Լրահոսի պատասխանատու, ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետը։

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները