Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը վաղը վերջապես հանդիպում կունենա «Իմ քայլի» պատգամավորների հետ Զառիթափում 50-ամյա տղամարդը խոտի հակ բեռնելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և գլխիվայր վայր ընկել. նշանակվել է ԴՏՓ Արտակարգ դրությունը երկարաձգվեց, մի շարք սահմանափակումներ հանվել են Հույս ունեմ, որ մահերը կզրոյանան և կասենք՝ կրիր դիմակ և մի տուգանվիր. Փաշինյան Իհարկե, զրո թվին մոտենալ, ես չեմ կարծում, որ մենք նման նպատակ պետք է դնենք մեր առաջ. Թորոսյան 201 նոր դեպք և 335 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք. կա 3 մահ Ես չեմ ասի` գժուկներ սթափվեք, ես կասեմ գժեր սթափվեք, սա փոքր երկիր ա. Վովա Գասպարյան՝ երեկ և այսօր (տեսանյութ) Մարսից բերված բարեփոխումներ, երբ օրհասական լուծումները քթի տակ են. ինչու հեղափոխությունը չի հասնում դատական համակարգ
Երևան, 12.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է»

Բժիշկների շրջանում լուրջ ըմբոստություն է հասունանում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ բուժհաստատությունների, բժիշկների հետ ունեցած խնդիրները սպառնում են հրապարակային դրսեւորումներ ստանալ։

Իսկ «սպիտակ խալաթավոր» անգին քաղաքացիներին, որոնց մենք սկսել ենք էլ ավելի գնահատել եւ օրումեջ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի տարածման օրերին, ամենեւին էլ պետք չէ թերագնահատել։

Ավելին՝ հեռատեսները լարված իրավիճակները, ինչպիսին օրինակ՝ համավարակն է, օգտագործում են միմյանց հետ հաշտվելու, համագործակցելու, համընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար, ոչ թե նոր կոնֆլիկտներ են ստեղծում, այս իրավիճակը օգտագործում հանուն իրենց շահերի եւ ամբիցիաների։ Սակայն ԱՆախարար Թորոսյանը այդ հեռատեսներից չէ։

Այս օրերին տարբեր ատյաններից մեզ լուրեր են հասնում Արսեն Թորոսյանի «անծայրածիր» նկրտումների մասին։ Ըստ այդմ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին չեն բավարարում իր լիազորությունները, հսկողության դաշտը, լծակները, պատասխանատվության չափը, եւ նա նոր հորիզոններ է փնտրում ոչ միայն պետական համակարգում իր լիազորությունները ընդլայնելու համար, այլեւ մասնավորում, ինչպես ասում են՝ Թորոսյանի համար «այս աշխարհը խիստ նեղ է»։

Հենց այս համատեքստում է տեղավորվում վերջին օրինագիծը, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը անցնում է ԱՆ-ին, իսկ եթե բժիշկը հրաժարվի նախարարի հրամանով գործուղվել ինչ-որ տեղ աշխատելու՝ կարող է տուգանվել։

Բժիշկները այն համայնքը չեն, որոնց հետ կարելի է նման իմպերատիվ որոշումներով խոսել, վերջնագրեր ներկայացնել։ Առավել եւս՝ որեւէ համայնքին վերաբերող որոշումները ընդունելուց առաջ լավ կլիներ կազմակերպվեին քննարկումներ, լսումներ։
Սակայն, եթե անգամ դրանք չեն կազմակերպվում, ապա գոնե ԱՆ-ն պարտավոր է սպառիչ պարզաբանումներ տալ։

Մասնավորապես, ԱՆ-ն պետք է պարզաբանի, թե ինչով է պայմանավորված նման որոշումը։ Արդյոք մինչեւ այժմ քանի դեպք է եղել, երբ բժիշկը, հիվանդանոցը հրաժարվել է covid-19 սպասարկել։ Ընդհակառակը՝ մենք այս ընթացքում քանիցս լսել ենք, որ մի շարք հիվանդանոցներ պատրաստակամություն են հայտնել ընդունել covid-19-ի հիվանդների, սակայն ԱՆ-ն նպատակահարմար չի գտել այդտեղ գործուղել հիվանդների։

Իսկ այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ սպասել են հոսպիտալացման իրենց հերթին, բայց «Շտապօգնությանը» հրահանգված էր՝ չտանել այդ հիվանդանոց։ Պատճառը բժշկական հանրության համար պարզ էր՝ պետպատվեր չեն տալիս այն հիվանդանոցներին, որոնց ղեկավարների հետ Թորոսյանը բարիդրացիական հարաբերություններ չունի։ 

Երկրորդ՝ արդյոք նման նախագիծ ներկայացնելիս ԱՆ-ն ուսումնասիրել է միջազգային փորձը, կա որեւէ երկիր, որտեղ արտակարգ դրության ժամանակ հիվանդանոցների կառավարումը հանձնվում է պետությանը, համենայն դեպս՝ այդպիսի ուսումնասիրության մասին ներկայացված փաստաթղթում խոսք անգամ չկա։

Երրորդ՝ միթե պետությունը, այս դեպքում՝ ԱՆ-ի կողմից նշանակված կառավարիչները կարող են ավելի լավ ղեկավարել այդ հաստատությունները եւ արդյոք այդքան կադրային ռեսուրս կա։

Վերջիվերջո, ընդունենք, թե ոչ, այսօր մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավ վիճակում են, քան պետականները եւ պատահական չէ, որ քաղաքացիները ընտրության հնարավորության դեպքում նախապատվությունը տալիս են հենց մասնավորին։

Չորրորդ, ներկայացված նախագիծը իրավական անորոշություններ է պարունակում եւ բավականին անկանխատեսելի է դրա կիրառումը, լիազորությունների չափը, մասնավորապես՝ նախատեսված կառավարումը ինչպես է իրականացվելու, ինչպես են փոխգործակցելու կառավարման մարմինները, արդյո՞ք կառավարման բարձրագույն մարմնի որոշումները ստորադասվելու են ընթացիկ կառավարումն իրականացնող մարմնի որոշումներին:

Ինչպես հայտնի է, հիվանդանոցներում գործում է կառավարման կոլեգիալ բնույթը, որտեղ կառավարման ու ղեկավարման մարմիններ են խորհուրդները, ընդհանուր ժողովները, գործադիր մարմինները, ընդ որում՝ գործադիր մարմին կամ նույն ինքը տնօրենը իրականացնում է կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, իսկ ընդհանուր ղեկավարումն իրականացնում են կոլեգիալ մարմինները՝ խորհուրդները, ժողովները:

Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծով խոսքը ոչ թե արտակարգ իրավիճակում նախարարության լիազորությունների ավելացման մասին է, այլ սուբյեկտին վերապահված լիազորությունների՝ նախարարությանը՝ անվերահսկելի կերպով փոխանցելու հնարավորության մասին է:

Խնդրի մյուս կողմն էլ բարոյական եւ մարդկային է, բժիշկները շարքային զինվորներ չեն, հրամանատարի որոշումները չիրականացնելու համար պատժվելու, նրանք ավանդույթներ ունեցող, դրանք պահպանող հանրույթ են, ովքեր մարդկանց կյանքերի հետ գործ ունեն։ Հետեւաբար՝ ինչպես կընդունի բժշկական անձնակազմը նման չհիմնավորված փոփոխությունը։

Մյուս կողմից էլ՝ նոր տնօրենի նշանակումը, հանձնում-ընդունումը ժամանակատար պրոցես է. իսկ արտակարգ դրության ժամանակ ժամանակի ցանկացած կորուստ կաթվածահար կանի բուժհաստատության գործունեությունը՝ դրանից բխող ճակատագրական հետևանքներով։ Դեռ չասած՝ նոր տնօրենին էլ որոշակի ժամանակահատված է պետք ծանոթանալու տվյալ հիվանդանոցի բժշկական օգնության կազմակերպման գործընթացին, առանձնահատկություններին։

Այնպես որ հարց է առաջանում՝ ինչն է այս նախագծի օգուտը, բացի Թորոսյանին անծայրածիր լիազորություններ տալը։ Պետական կառավարման տեսանկյունից, մասնավոր բիզնես-պետություն իրավահարաբերության ժամանակ որքանով է արդյունավետ եւ ինչ խնդիրներ է լուծում նման փոփոխությունը։

Վերջիվերջո, իշխանությունները, այդ թվում՝ Թորոսյանը հավերժ չեն, իսկ նրանց ընդունած օրենքները եւ որոշումները բումերանգի նման մի օր կարող են վերաբերել իրենց, երբ Թորոսյանը դառնա մասնավոր հիվանդանոցի տնօրեն, իսկ նախարար լինի նրա հակառակորդներից մեկը։

Այնպես որ պետք է մտածել նաեւ այդ «նեղ օրվա» մասին, երբ Թորոսյանը չի լինի առողջապահության աստված, այլ շարքային աշխատակից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Բացօթյա վայրերում որոշ կանոններով կթույլատրվի երաժիշտների և երգիչների գործունեությունը. Ավինյան Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը Օդային սահմանները բացելու հարցում քննարկումներ են գնում ՌԴ-ի հետ. Ավինյան Նոր Հաճնի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել (տեսանյութ) Ինչպես պետք է դիմել հավաքներ անցկացնելու համար. Ավինյանը պարզաբանում է (տեսանյութ) Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի վարչության անդամներին (տեսանյութ) Մեքենան առևանգելուց ժամեր անց բռնվել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը Լավ է ուշ, քան ավելի ուշ, այս որոշումն ուշացած էր. Ռուբեն Մելիքյանը՝ հավաքների և գործադուլների արգելքի հանելու մասին Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գողություն Արտանիշ գյուղում․ պատճառվել է մոտ 1 միլիոն դրամի վնաս (տեսանյութ) Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան (տեսանյութ) Ամուլսարում դրությունը շարունակում է վերահսկել համայնքը. Ամուլսարի պահապաններ Քամալա Հարիսը Ջո Բայդենի փոխնախագահի թեկնածու. Սուրեն Սարգսյան Արայիկ Հարությունյանը վաղը վերջապես հանդիպում կունենա «Իմ քայլի» պատգամավորների հետ Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ. Մարուքյան Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. ուղիղ Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ուղիղ ՔԿ-ն՝ հայտնի դերասանների դստեր ու թոռների կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի մասին Երևան և Սևան քաղաքներում կլինեն գազամատակարարման պլանային ընդհատումներ Трамп против Путина: соперничество за вакцинное мужское достоинство (WP) Ինչ վիճակում է գտնվում վթարի արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 ամսական փոքրիկը Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում Ես նեղություն քաշեցի, կանգնեցի, եկեք զրուցենք. Մնացականյանը՝ կառավարության դիմաց ակցիա անողներին (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Զառիթափում 50-ամյա տղամարդը խոտի հակ բեռնելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և գլխիվայր վայր ընկել. նշանակվել է ԴՏՓ Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6 տոկոս անկում է գրանցվել Հայտարարություն՝ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով մրցույթ անցկացնելու վերաբերյալ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Լոռու մարզում 2020թ. առաջին 6 ամսում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր հանրահավաքներ այն պայմանով, որ կպահպանեն կանոնները. Փաշինյան Արսեն Թորոսյանի կնոջ ԲԿ-ում ստուգումնե՞ր են. ԱԱՏՄ-ն չի մեկնաբանում Минздрав назвал сроки выпуска первых партий российской вакцины от коронавируса (WP) Արտակարգ դրությունը երկարաձգվեց, մի շարք սահմանափակումներ հանվել են Բելառուսական լրատվամիջոցները հայտնել են բողոքի ակցիաները «համակարգողների» ձերբակալության մասին Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց. ուղիղ Հույս ունեմ, որ մահերը կզրոյանան և կասենք՝ կրիր դիմակ և մի տուգանվիր. Փաշինյան Վրաստանում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված 15-ամյա տղան ու նրա քույրը կրկին կենտրոնում են Ինչ ծագում ունի «սենդվիչը» և ում անունով է կոչվել Իհարկե, զրո թվին մոտենալ, ես չեմ կարծում, որ մենք նման նպատակ պետք է դնենք մեր առաջ. Թորոսյան ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստը կասկած է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի հարցում Լիբանանից շուրջ 100 հայ է վերադարձել Հայաստան (տեսանյութ) Կառավարության արտահերթ նիստ. արտակարգ դրությունը երկարացվում է. ուղիղ 201 նոր դեպք և 335 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք. կա 3 մահ Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Քանի՞ հայրենակից է վերադարձել Լիբանանից Հայաստան և ինչպե՞ս է լուծվում նրանց կեցության վայրի խնդիրը Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիդեռլանդներում հայտնաբերվել է խոշորագույն կոկաինային «լվացքատուն»

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ