Արտակարգ դրության նոր կանոնները՝ հին քննադատությունների արդյունք եւ բազմաթիվ ճշգրտումների անհրաժեշտությամբ Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը վաղը վերջապես հանդիպում կունենա «Իմ քայլի» պատգամավորների հետ Զառիթափում 50-ամյա տղամարդը խոտի հակ բեռնելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և գլխիվայր վայր ընկել. նշանակվել է ԴՏՓ Արտակարգ դրությունը երկարաձգվեց, մի շարք սահմանափակումներ հանվել են Հույս ունեմ, որ մահերը կզրոյանան և կասենք՝ կրիր դիմակ և մի տուգանվիր. Փաշինյան Իհարկե, զրո թվին մոտենալ, ես չեմ կարծում, որ մենք նման նպատակ պետք է դնենք մեր առաջ. Թորոսյան 201 նոր դեպք և 335 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք. կա 3 մահ Ես չեմ ասի` գժուկներ սթափվեք, ես կասեմ գժեր սթափվեք, սա փոքր երկիր ա. Վովա Գասպարյան՝ երեկ և այսօր (տեսանյութ)
Երևան, 12.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ֆրանսիացի բժիշկների այցի առեղծվածը. Դավիթ Փափազյանը փակագծեր է բացում

Օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթում հրապարակվեց «France Arménie» ամսագրից մի հոդված` «Ապուրի մեջ ընկած մազ» վերնագրով, որտեղ ֆրանսալեզու պարբերականը ներկայացրել էր Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժիշկների այցը։ Հոդվածում նշվում էր, որ առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղևորության և 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին:

ArmDaily.am-ի տրամադրության տակ են գտնվում այս ուղևորությունների կազմակերպման մասով որոշ փաստաթղթեր և տեղեկություններ, ըստ որոնց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանն իր անձնական միջոցներից չարտերային թռիչքների կազմակերպման համար վճարել է 67,200 եվրո։

Փաստաթղթերի ինքնությունը ճշտելու համար ArmDaily.am-ը զրուցել է Դավիթ Փափազյանի հետ։

Փաստաթղթերի և Ձեր ստորագրության ինքնությունը հաստատո՞ւմ եք:
- Այո։

-Ինչո՞ւ եք վճարել 67,200 եվրո 2 օդանավների չարտերային թռիչքների համար Ձեր անձնական միջոցներից։
-Եթե չվճարեի, օդանավերը չէին թռնի, բժիշկները չէին գա Հայաստան, իսկ հաշվի առնելով այս օրերին Հայաստանի բուժհաստատություններում տիրող լարված մթնոլորտը մեր բժիշկներին աջակցությունն անհրաժեշտ էր։

-Պաշտոնական կայքերում և ՀՀ Վարչապետ Փաշինյանին ուղղված Նախագահ Մակրոնի նամակում գրված է, որ Ֆրանսիայի Կառավարությունն է ֆինանսավորել բժիշկների այցը։ Ստացվում է, որ այդպես չէ՞։
-Այդպես է երկրորդ խմբի մասով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն վճարում կատարելուց առաջ պարտավոր է անցնել բյուրոկրատական մի շարք փուլերով։ Քանի որ ժամանակ չկար սպասելու, Ֆրանսիայի ԱԳՆ-ում աշխատող ընկերներս առաջարկեցին, որ ես իմ վրա վերցնեմ ծախսերը, որոնք այնուհետև կփոխհատուցվեն։

-Այս պահին ստացե՞լ եք փոխհատուցում։

-Հարցի լուծումն ընթացքի մեջ է։

-Մտավախություն չունե՞ք, որ չեք ստանա փոխհատուցում։

-Ոչ, չունեմ։

-Հայաստան ժամանած բժիշկնե՞րն էլ են վճարվել իրենց մատուցած ծառայությունների համար

-Բժիշկները բոլորը եկել են իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակով, և մենք երախտապարտ ենք նրանց այդ քայլի համար։ Ես և իմ ֆրանսիացի ընկերները առաքելության հավաքման փուլում մեկ առ մեկ զրուցել ենք բժիշկների հետ, և նրանցից ոչ մեկը չի ակնարկել գումարային փոխհատուցման մասին։

-Հրապարակված հոդվածում նշվում էր նաև, որ բժիշկները Կովիդ 19-ի բուժման պրակտիկա չեն ունեցել և վարձատրվել են իրենց գործուղման համար

-Տականքները շատ են թե Ֆրանսիայում, թե Հայաստանում, թե ամենուր։ Այն, թե իբր բժիշկներն անփորձ էին, պատմության ամենազայրացնող հատվածն է։ Այս պահին մեր ֆրանսիացի ընկերները քննարկում են ինչպես հետևողական լինել հարցի շուրջ, և կեղծ տեղեկություններ հրապարակողին, ով էլ դա լինի, համաչափ պատժել։
Իսկ թե ինչու ֆրանսիացի բժիշկները պետք է առանց որևէ վարձատրության՝ ցանկություն ունենային աջակցություն տրամադրել իրենց հայ գործընկերներին, հարցի պատասխանը նույնպես պարզ է. նաև որակյալ մարդիկ շատ են թե Ֆրանսիայում, թե Հայաստանում և թե ամենուր։

-Բոլոր դեպքերում Հայաստանի պետական բյուջեից ինչ-որ ծախսեր կատարվե՞լ են ֆրանսիացի բժիշկների այցի կապակցությամբ։

-5,000 ՀՀ դրամ, որը չնախատեսված ծախսվել է թարգմանության համար, որովհետև մի շարք թարգմանությունների հետ մեկտեղ առաջին խմբի բժիշկների նյութերը պատահաբար հայտնվել էին թարգմանության ուղարկվող այլ թղթերի շարքում։

-Արդյո՞ք «Իմ Քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Իգիթյանի և իր ընկերների SOS Armenie Cote D’Azur հիմնադրամը մասնակցություն ունեցել է բժիշկներին Հայաստան բերելու գործում, կամ վարձատրել նրանց։

- Ձեր նշած հիմնադրամն առավել ստույգ կպատասխանի Ձեր հարցին, իսկ Ֆրանսիայից եկած 18 բժիշկներից, կրկնում եմ, ոչ մեկը չի վարձատրվել։

-Իսկ նմանատիպ գործառույթները մտնու՞մ են ԱՆԻՖ-ի առաքելությունների մեջ։

-Ոչ, սա ԱՆԻՖ-ի գործառույթների մեջ չի մտնում։ Սա մասնավոր նախաձեռնություն է, որն իրականացրել եմ Ֆրանսիայում չվճարվող արձակուրդում գտնվելու ընթացքում։ Այդ փաստաթուղթը արդեն կարող եմ ինքս Ձեզ տրամադրել։

-Հայ բժիշկ Ժան-Միշել Եխեռյանի հետ խոսել եք Հայաստան գալու նպատակո՞վ։

-Հայկական ազգանունով ֆրանսիացի բժիշկ Եխեռյանի հետ խոսել եմ, այո։ Բժիշկը ինձ հայտնեց, որ Ֆրանսիայում Կովիդ-19-ի դեմ երկարատև պայքարից հետո, ինքը հոգնած է և այդ իսկ պատճառով Հայաստան չի ցանկանում գալ։ Ես շնորհակալություն հայտնեցի ժամանակի համար և բժշկին մաղթեցի փառահեղ հանգիստ Ֆրանսիայի բազմաթիվ հիասքանչ ծովափներց մեկում։ Ֆրանսիացիների և 2 հայազգի բժիշկների հետ Երևան թռնելուց առաջ նկար եմ իրեն ուղարկել, հայտնելով լավ լուրը, որ հաջողվեց ևս 9 պրոֆեսիոնալ կամավոր բժիշկ տանել Հայաստան։ Նկարը Ձեզ էլ կուղարկեմ։ Տեղադրված է կայքում։

- Արդյոք նորմալ եք համարում այն, որ ստիպված ենք այլ երկրներից մասնագետներ հրավիրել Հայաստան:

-Առաջին համաճարակն եմ ապրում, չեմ ասի ինչն է նորմալ, ինչը ոչ։ Բայց, Գերմանիան հիվանդներ էր ընդունում Ֆրանսիայից, իսկ Ռուսաստանը բժիշկներ ուղարկում Իտալիա։ Հաստատ նորմալ է, որ ծանր պահին բարեկամները միմյանց օգնեն։ Կասկած մի ունեցեք, որ հայերը և ֆրանսիացիները բարեկամ ժողովուրդներ են։ Հակադարձաբար էլ, բնական է, որ Հայաստանի Հանրապետության թշնամիները հարձակվում են Թորոսյան Արսենի վրա, ինչպես կոնվենցիոնալ պատերազմի ժամանակ կհարձակվեին պաշտպանության Նախարարի վրա։

-Պլանավորո՞ւմ եք նոր բժշկական խմբեր բերել Հայաստան։

-Կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, պարետատան բոլոր հրահագները. այս դեպքում Ֆրանսիայից այցելող հաջորդ թիմերը կլինեն ներդրողների, այլ ոչ՝ բժիշկների։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մի ձերբակալություն Մինսկում (լուսանկար) Օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է. Ավինյան (տեսանյութ) Արտակարգ դրության նոր կանոնները՝ հին քննադատությունների արդյունք եւ բազմաթիվ ճշգրտումների անհրաժեշտությամբ Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք. ուտուշ–խմուշ ա, հարսանիքներին թող 60 մարդ մասնակցի. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով Պարետատնից զանգել են, ուզել են խոսել մեկ տարեկան Արսենի հետ. պատգամավորը՝ փոխվարչապետին (տեսանյութ) Չարբախի ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել Բացօթյա վայրերում որոշ կանոններով կթույլատրվի երաժիշտների և երգիչների գործունեությունը. Ավինյան (տեսանյութ) Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը Օդային սահմանները բացելու հարցում քննարկումներ են գնում ՌԴ-ի հետ. Ավինյան (տեսանյութ) Նոր Հաճնի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել (տեսանյութ) Ինչպես պետք է դիմել հավաքներ անցկացնելու համար. Ավինյանը պարզաբանում է (տեսանյութ) Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի վարչության անդամներին (տեսանյութ) Մեքենան առևանգելուց ժամեր անց բռնվել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը Լավ է ուշ, քան ավելի ուշ, այս որոշումն ուշացած էր. Ռուբեն Մելիքյանը՝ հավաքների և գործադուլների արգելքի հանելու մասին Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գողություն Արտանիշ գյուղում․ պատճառվել է մոտ 1 միլիոն դրամի վնաս (տեսանյութ) Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան (տեսանյութ) Ամուլսարում դրությունը շարունակում է վերահսկել համայնքը. Ամուլսարի պահապաններ Քամալա Հարիսը Ջո Բայդենի փոխնախագահի թեկնածու. Սուրեն Սարգսյան Արայիկ Հարությունյանը վաղը վերջապես հանդիպում կունենա «Իմ քայլի» պատգամավորների հետ Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ. Մարուքյան Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. ուղիղ Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ուղիղ ՔԿ-ն՝ հայտնի դերասանների դստեր ու թոռների կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի մասին Երևան և Սևան քաղաքներում կլինեն գազամատակարարման պլանային ընդհատումներ Трамп против Путина: соперничество за вакцинное мужское достоинство (WP) Ինչ վիճակում է գտնվում վթարի արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 ամսական փոքրիկը Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում Ես նեղություն քաշեցի, կանգնեցի, եկեք զրուցենք. Մնացականյանը՝ կառավարության դիմաց ակցիա անողներին (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Զառիթափում 50-ամյա տղամարդը խոտի հակ բեռնելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և գլխիվայր վայր ընկել. նշանակվել է ԴՏՓ Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6 տոկոս անկում է գրանցվել Հայտարարություն՝ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով մրցույթ անցկացնելու վերաբերյալ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Լոռու մարզում 2020թ. առաջին 6 ամսում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների համար դատի տրված անձանց թիվը ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր հանրահավաքներ այն պայմանով, որ կպահպանեն կանոնները. Փաշինյան Արսեն Թորոսյանի կնոջ ԲԿ-ում ստուգումնե՞ր են. ԱԱՏՄ-ն չի մեկնաբանում Минздрав назвал сроки выпуска первых партий российской вакцины от коронавируса (WP) Արտակարգ դրությունը երկարաձգվեց, մի շարք սահմանափակումներ հանվել են Բելառուսական լրատվամիջոցները հայտնել են բողոքի ակցիաները «համակարգողների» ձերբակալության մասին Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց. ուղիղ Հույս ունեմ, որ մահերը կզրոյանան և կասենք՝ կրիր դիմակ և մի տուգանվիր. Փաշինյան Վրաստանում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված 15-ամյա տղան ու նրա քույրը կրկին կենտրոնում են Ինչ ծագում ունի «սենդվիչը» և ում անունով է կոչվել Իհարկե, զրո թվին մոտենալ, ես չեմ կարծում, որ մենք նման նպատակ պետք է դնենք մեր առաջ. Թորոսյան ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստը կասկած է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի հարցում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ